3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները

Տնտեսություն

Ucom-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցության շրջանակում «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի տասնհինգ աշակերտներ հյուրընկալվել են Ucom-ում՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին։  

Աշակերտներին ողջունել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ կարևորելով երիտասարդների հետաքրքրությունը տեխնոլոգիաների, նորարարությունների և մասնագիտական զարգացման նկատմամբ։

«Տեխնոլոգիական ոլորտի ապագան մեծապես կախված է այն գիտելիքներից և հմտություններից, որոնք երիտասարդները ձեռք են բերում այսօր։ Ucom-ում մենք կարևորում ենք կրթության և գործնական փորձի միջև կապի ամրապնդումը, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան ավելի լավ ճանաչելու տեխնոլոգիական ոլորտը և պատկերացնելու իրենց մասնագիտական ապագան։ Ուրախ ենք հյուրընկալել «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներին և նրանց ներկայացնել հեռահաղորդակցության ոլորտի հնարավորությունները»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Աշակերտները ծանոթացել են Ucom-ի ստեղծման պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններին։ Նրանց ներկայացվել են նաև ընկերությունում կարիերայի զարգացման հնարավորությունները, մասնագիտական առաջընթացի ուղիներն ու տեխնոլոգիական ոլորտում պահանջված հմտությունները։

Ucom-ի և FAST-ի համագործակցությունը մեկնարկել է «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով համատեղել արհեստական բանականության կրթությունն ու բնապահպանական նորարարությունները։ Ավագ դպրոցի իրենց եռամյա կրթությունն անցկացնելով հանրակրթական դպրոցներում ներդրվող արհեստական բանականության դասարաններում՝ աշակերտները սովորում են ստեղծել սեփական AI նախագծերն ու կապել դրանք իրական կյանքի խնդիրների լուծման հետ։

 

Ucom-ի աջակցությամբ ծրագրի նախագծային բաղադրիչը ստացել է նաև կանաչ ուղղվածություն։ Արդյունքում՝ 2026–2027 ուսումնական տարվա ընթացքում ծրագրի աշակերտների մշակած նախագծերից 10-ը կունենան բնապահպանական ուղղվածություն՝ անմիջապես բխելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ