«Հրապարակ». Ուր է անհետացել Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ». Ավինյանը սկսեց կադրային ջարդը «Փաստ». Ինչո՞ւ են ուշանում «Վայլդբերրիզի» պատվերները Պատերազմն Ուկրաինայում չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա արժեքը Եվրոպայի համար չափազանց բարձր չէ «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ». Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն «Փաստ». Ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Եվրոպայում «ռուսական հրկիզման և պայթյունի միջադեպերի» թիվը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է Լատվիան իր ռազմական գործողությունները սրում է մինչև Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության հրահրման աստիճան. Զախարովա Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի. Փորձագետ

«Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց

Մամուլի տեսություն

«Մեղրի համայնքի ավագանու երեկ կայացած նիստում համայնքի ղեկավարի տեղակալների հաստատումն էր։ ՔՊ-ական համայնքապետ Սերգո Գալստյանը ցանկություն է հայտնել աշխատել երեք տեղակալների հետ։ Առաջին տեղակալը ՔՊ-ի ընտրացուցակի 2-րդ համար Արթուր Գրիգորյանն է, որը նաեւ վերջերս համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր։ Մյուս երկու տեղակալները նոր մարդիկ են: Սամվել Մանուկյանը, ըստ մեր աղբյուրի, Սերգո Գալստյանի ընկերն է ու ողջ քարոզարշավի ժամանակ նրա կողքին է եղել։ Մյուսը՝ Աննա Մարտիրոսյանը, տեղացի չէ, Երեւանից է, նրան ավագանու անդամներից ոչ մեկը չի ճանաչում։ Ավագանու նիստին զավեշտալի միջադեպ է եղել` ընդդիմադիր անդամ Արշավիր Հովհաննիսյանը հարցրել է՝ ստեղ չի՞, դեմքը տեսնենք։ Համայնքի ղեկավարը հակադարձել է՝ հո դեմքով չե՞ք ընտրելու, կարեւորը մասնագիտական կարողություններն են, կենսագրականը բոլորիդ մոտ կա։

Ըստ կենսագրականի՝ Աննա Մարտիրոսյանը 33 տարեկան է, սովորել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանում, շրջակա միջավայրի նախարարությունում թարգմանչուհի է աշխատել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետը «դաբրո է տվել», որ տիկին Աննան աշխատի առցանց: Այնպես որ, հետագայում էլ ավագանու անդամները կարող են «դեմքը չտեսնել»: Նշենք, որ համայնքի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե չի կարող առցանց աշխատել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ