Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Caliber.az-ն այլևս պետք չէ. Փաշինյանն ինքն է սպառնում մեզ Եռաբլուրով. ադրբեջանագետ

Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ պետք է մնանք խաղաղության համաձայնագրի սկզբունքների շրջանակում», սա երեկ հայտարարել էր «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Սա կարդալիս դժվար է առանց էմոցիաների արձագանքել. երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է Եռաբլուրի ընդլայնմամբ։

Հետո հիշեցի, որ նման արտահայտություն առաջին անգամը չէ, որ լսում եմ։ Ավելին, այն բազմիցս կարդացել եմ։ Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե որտեղ։ Կարծում եմ՝ բարդ չէ. հենց ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «Caliber.az» կայքում, որը Ադրբեջանի՝ Արցախի կամ ՀՀ-ի դեմ գործողությունների գնալու մտադրություններից առաջ նման հրապարակումներ էր անում։ Ընդ որում, սա դիտարկվում է ոչ թե որպես ստանդարտ պատերազմի սպառնալիք, այլ որպես ադրբեջանական պետականամերձ լրատվամիջոցներում հայ զինծառայողների, զոհերի նկատմամբ ատելության և մահվան սպառնալիքների նորմալացման հստակ կոնտենտ։

 

2022-2025 թվականներին այս նույն սպառնալիքը պարբերաբար հայտնվում է «Caliber.az»-ի հրապարակումներում։ Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝

 

1.5 մայիսի 2022 թ.

 

Վերնագիր՝ «Армения на грани новой войны. Уже не за Карабах»

 

Հոդվածում գրված է. «Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի դեպքում Եռաբլուրի պանթեոնի ընդլայնումը մինչև Երևանի կենտրոն անխուսափելի կդառնա…»։

 

2.13 սեպտեմբերի 2022 թ.

 

Վերնագիր՝ «Карфаген и Ераблур»

 

Հոդվածի վերջում գրված է․ «Իսկ Եռաբլուրը պետք է ընդլայնվի։ Եվ անպայման կընդլայնվի»։

 

3.13 ապրիլի 2023 թ.

 

Վերնագիր՝ «Вы хотите войны? Увеличение площади «Ераблура» как неизбежность»

 

Վերնագիրն արդեն իսկ սպառնալիք է՝ «Պատերա՞զմ եք ուզում։ Եռաբլուրի տարածքի ընդլայնումը՝ որպես անխուսափելիություն»։

 

4.11 մայիսի 2023 թ.

 

Վերնագիր՝ «Семь бед – один ответ. Мир только на наших условиях»

 

Այստեղ արդեն սպառնալիքը մի քանի անգամ է կրկնվում։ Մասնավորապես՝

 

«Նրանց կարող է սթափեցնել «Եռաբլուրի» ընդլայնումը…»։

 

Եվ ավելի ուշ՝

 

«…այլապես «Եռաբլուրը կընդլայնվի»։

 

Հեղինակը խոսում է Եռաբլուրի երեք բլուրները յոթ կամ ութ դարձնելու մասին՝ հեգնանքով նկատի ունենալով զոհված զինծառայողների մարմինները։

 

5.11 հունիսի 2023 թ.

 

Վերնագիր՝ «Ераблур» будет расширен-Если «Гэллап» нам не врет»

 

Սա Եռաբլուրի ընդլայնման թեմայով հրապարակված հոդվածի հենց վերնագիրն է։ Հոդվածում հեղինակը նաև սպառնում է, որ որոշումները կայացնելու է ադրբեջանական բանակը, ոչ թե Հայաստանի հասարակական կարծիքը։

 

6.8 նոյեմբերի 2024 թ.

 

Վերնագիր՝ «Помним и гордимся»

 

Հոդվածում գրված է.

 

«…իսկ անհրաժեշտության դեպքում ռևանշիստները պարզապես հիմարներին կքշեն մեր գնդացիրների առաջ։ Մենք միշտ էլ տեղ կգտնենք էնտուզիաստների համար, օրինակ՝ Եռաբլուրում, որը անհրաժեշտության դեպքում կարող է զգալիորեն ընդլայնվել»։

 

7.11 մարտի 2025 թ.

 

Վերնագիր՝ «Армения: последние приготовления к новой войне с Азербайджаном»

 

Հոդվածում գրված է․ «Հակառակ դեպքում Երևանում գտնվող ողջ շինտեխնիկան կուղղվի դեպի «Եռաբլուր»։ Ինչի՞ համար։ «200 բեռով» նոր դագաղների համար տարածքն ընդլայնելու նպատակով»։

 

Մոտ մեկ տարի և ավելի է, ինչ ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հարաբերական հանգստության և չկրակելու պայմաններում «Caliber.az»-ն այլևս Եռաբլուրի ընդլայնման սպառնալիք չի հնչեցնում, բայց փոխարենը դա հնչեցնում է Ալիևի երազանքների ցուցակի կատարողը, որը նույն ՀՀ վարչապետն է։ Դեռ մի կողմ եմ թողնում նրա հայտարարության ողջ ցինիզմը. դրան շատ դիպուկ անդրադարձ է արվում մեր հանրային դաշտում։ Ես ցանկանում եմ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է նույն «Caliber.az»-ը, այսինքն՝ անում է պատերազմի ու պատերազմի սպառնալիքի քարոզչություն ընդդեմ հայ հանրության։ Հանուն ինչի՞։ Հանուն ադրբեջանական պահանջների կատարման, որոնք պետք է ապահովեն իր իշխանության երկարաձգումը, որպեսզի նա պատասխանատվության չենթարկվի պատերազմից առաջ, ընթացքում և հետո կայացրած իր հակապետական որոշումների համար։ Ադրբեջանն էլ քարոզչություն անելու կարիք չունի. Փաշինյանն իր նազիր-վեզիրներով անում է դա։ Նրանք ՀՀ հանրության դեմ հոգեբանական պատերազմ մղող առաջամարտիկներն են։

 

Հ․Գ Փաշինյանը, թերևս, մի հարցում իրավացի էր՝ Եռաբլուրի թեման շահարկողը «եղկելի է, եղկելի է, եղկելի է․․․», իր դեպքում՝ նաև կոլաբորանտ․․․

 

Տաթևիկ Հայրապետյան

 

Պատմական գիտությունների թեկնածու

 

Ադրբեջանի հարցերով փորձագետ

 

7-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ