Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի. Փորձագետ
ՄիջազգայինՀայտնի ամերիկացի ռադիոհաղորդավար, բլոգեր և ծայրահեղ աջակողմյան Infowars կայքի սեփականատեր Ալեքս Ջոնսը կարծում է, որ ԱՄՆ-ն Իսրայելի դրդմամբ Իրանում պատրաստվում է ցամաքային ներխուժման: Բայց նաեւ նշելով. «Սա ծուղակ է։ Պենտագոնը պատրաստվում է ամերիկյան ցամաքային զորքեր տեղակայել Իրանում՝ Իրաքի արևելյան մասով՝ ներքին ապստամբություն հրահրելու նպատակով։ Նեթանյահուն Թրամփին գցում է ծուղակի մեջ, որը կարող է հանգեցնել մարդկային զանգվածային զոհերի և, ի վերջո, մարտավարական միջուկային զենքի կիրառման։ Սա ծուղակ է, անկասկած։ Մեր զորքերը կշրջապատվեն և կոչնչացվեն»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
