«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ռուսատյաց իշխանական Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի իրենց իշխանության երբեմնի առանցքային դեմքերից նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն պնդումները, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացը պատրանք է, պետք է շարունակել բազմաբեւեռ քաղաքականությունը՝ չնեղացնելով Ռուսաստանին։
Ինչ անում ենք, ասում ենք բա հիմա ռուսներն ի՞նչ կասեն: Ի՞նչ պիտի ասեն, մեր բոլոր քայլերն էն ժամանակ համաձայնեցված են եղել։ Հիմա ինչի՞ են փակել արտահանումները: Մի ամիս առաջ ծիրանը դեռ խակ էր, ասում էին որդ կա, չենք ընդունում, պարզ ա, չէ՞, որ ամեն ինչ անում են, որ մնանք ծայրագավառ»:
Մելքոնյանը համաձայն չէ Գրիգորյանի հետ․ «Էնքան որ Եվրոպան ա հիմա մեզ օգնում` առավոտից երեկո էստեղ են եվրոպացի պաշտոնյաները, ամեն ինչ անում են, հեսա ԹՐԻՓՓ-ը կլինի, որը մեր անվտանգության ամենամեծ գործիքներից է լինելու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում