The Washington Post. Ռուսաստանը ցուցադրեց իր հզորությունը
ՄիջազգայինThe Washington Post-ը Վլադիմիր Պուտինի Պերմի միջուկային սուզանավ այցելությունը անվանել է Ռուսաստանի ռազմական հզորության ցուցադրություն: Ննախորեի ՌԴ նախագահն այցելել է Սևերոդվինսկի «Սևմաշ» նավաշինարան, որտեղ մասնակցել է դրոշի բարձրացման և սուզանավի նավատորմին հանձնման արարողությանը, ինչպես նաև անցկացրել է բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավերի խմբի զարգացման վերաբերյալ հանդիպում:
«Պուտինը ցուցադրել է Ռուսաստանի ռազմական հզորությունը՝ Սևերոդվինսկում Պերմի նոր միջուկային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանն այցելելով», - նշում է The Washington Post-ը:
Պերմը առաջին բազմաֆունկցիոնալ սուզանավն է, որը կրում է «Ցիրկոն» հիպերձայնային թևավոր հրթիռներ, ինչպես Պուտինը հայտարարել էր անցյալ տարի: Սա ներկայացնում է որակապես նոր փուլ նավատորմի սպառազինության հարցով. հիպերձայնային զենքերը, որոնք գործնականում անհնար է որսալ, ռուսական սուզանավային ուժերը դուրս են թողնում մրցակցությունից: