Վերջին 24 ժամում Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը The Washington Post. Ռուսաստանը ցուցադրեց իր հզորությունը Պատերազմի երկրորդ օրը մենք առաջին անգամ փորձարկվող հրթիռով հարվածեցինք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին. Իրանցի ծովակալ Politico. ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելել չինական մեքենաների վաճառքը «Հրապարակ». Ուր է անհետացել Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ». Ավինյանը սկսեց կադրային ջարդը «Փաստ». Ինչո՞ւ են ուշանում «Վայլդբերրիզի» պատվերները Պատերազմն Ուկրաինայում չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա արժեքը Եվրոպայի համար չափազանց բարձր չէ «Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել են «Ժողովուրդ». Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն

Վերջին 24 ժամում Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը

Հասարակություն

Վերջին 24 ժամվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը։ Հիվանդը վերադարձել է Թաիլանդ կատարած ուղևորությունից։

Երկու մարդ, որոնց մոտ կապիկի ծաղիկ էր կասկածվում, նախկինում հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգում։ Երկուսն էլ վերադարձել են Թաիլանդից։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ռոսպոտրեբնադզորի Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի միջտարածաշրջանային գրասենյակը սկսել է սանիտարահամաճարակային հետաքննություն։

Կապիկի ծաղիկը առաջացնում է թունավորում, ջերմություն, ավշային հանգույցների այտուցվածություն, որին հաջորդում է մաշկային ցան։ Եթե հիվանդությունը բարդ չէ, բուժում անհրաժեշտ չէ. անձը ապաքինվում է երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հիվանդության մահացության մակարդակը տատանվում է 0.1%-ից մինչև 11%՝ կախված շտամից և անհատի առողջական վիճակից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ