ՓԱՍՏ, ՖՈՏՈ. Անգամ ԽՍՀՄ տարիներին արցախցիների անձնագրերում չէին գրում Ադրբեջանի հանրապետություն․Սամվել Բաբայանը առկա իրողությունների մասին
ՀանդիպումԸնդդիմությունը Սահմանադրության համար է պայքարում, որից պետք է դուրս անկախության Հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ։ Բայց այդ նպատակը գործնականում չի իրագործվել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ժողովրդին ուղիղ չեն ասում՝ իրենք այսօր կո՞ղմ են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելուն եւ ինչպե՞ս են պատկերացնում դա։ Չե՞ք կարծում, որ ժամանակին արցախցիները հենց վերամիավորման համար պետք է պայքարեին, ոչ թե անկախ լինելու։ Որովհետեւ կարգախոս հնչեցնելը հեշտ է, իսկ այսօրվա իրականության պայմաններում դրա իրագործման ճանապարհը ժողովրդին բացատրելը անհամեմատ դժվար։
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ռազմական և քաղաքական գործիչ է, ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996) և «Արցախի հերոս» Սամվել Բաբայանի հետ, ով անդրադառնալով վերը նշյալին նախ նկատեց․
-Ձեր հարցը բաղկացած է երկու կոնտեքստից, առաջինը նա է, որ Ղարաբաղը պայքարելու խնդիր չի ունեցել Հայաստանի հետ վերամիավորման, որովհետեւ Ղարաբաղը դիմել է Հայաստանին եւ մերժում ստացել։ Բացատրելով, որ պետք է ինքնորոշման ճանապարհը ընտրի Ղարաբաղը, հակառակ պարագայում ՀՀ-ն ընկնելու է պատժամիջոցների տակ։ Մարդիկ գիտակցել են դա եւ որեւիցէ պայքար, բնականաբար, չի եղել։ Երկրորդը, հռչակագրում այդ մասը գրելը եղել է ընդամենը քաղաքական մոտիվացիա, որովհետեւ այդ ժամանակ արդեն Ղարաբաղը անկախ է եղել, եւ այն ոչինչ չի տվել ոչ այն ժամանակ, ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Ղարաբաղը անկախ պետություն է, որի ժողովրդին Ադրբեջանը բռնի տեղահանել է եւ Ղարաբաղը ու ղարաբաղցին պետք է մտածի ոնց է լինելու դրա ապագան, եկեք այսքանով ավարտենք այդ թեման։
-Հաշի առնելով ստեղծված իրողությունները ինքներդ հավատո՞ւմ եք, որ մի օր հնարավոր է էլի Արցախը լինի հայկական։
-Այս պահին աշխարհաքաղաքական վերադասավորման փուլում ենք եւ որեւիցէ մեկը չի կարող ասել, թե ի վերջո ինչ է լինելու Արցախի ապագան։ Այս ամենով հանդերձ, սակայն, չի կարելի ուղղակի հրաժարվել Արցախից եւ ասել, որ ընդհանրապես Ացախի անուն մի տվեք, դա արդեն հնարավոր եւ անհնար կարմիր գծերի հատում է։ Խնդիր չկա, այո ժամանակը ցույց կտա Արցախի ապագան, բայց ՀՀ-ն ուղղակիորեն պարտավոր է մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ միջազգային դատարաններով հասնել մարդկանց վնասների եւ իրավունքների փոխահատուցման։ Ոչ թե մարդկանց բերանը փակելով ասել, թե սուս մնացեք՝ Արցախի անուն մի տվեք, որ Ադրբեջանը մեզ կոնֆետ տա, չի կարելի։
-Պարոն Բաբայան, վստահ եմ ՝տեղյակ եք, որ արցախահայերը այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նոր անձնագրերում, որպես ծննդավայր Ադրբեջան նշելու համար։
- Տեսեք, սովետմիության ժամանակ արցախցիների անձնագրերում Ծննդավայրի տողում նշվում էր կոնկրետ քաղաքը կամ գյուղը, ապա՝ ԼՂԻՄ (ռուսերեն՝ НКАО կամ Нагорно-Карабахская автономная область)։ Այսինքն անգամ Խորհրդային Միության (ԽՍՀՄ) տարիներին չէին գրում Ադրբեջանի հանրապետություն(տես ցուցադրվսծ լուսանկարում՝-ՀԵՂԻՆԱԿ) , բայց քանի որ ՀՀ-ն արդեն իր համար որոշել է եւ հակառակ պարագայում այն համարում է պատերազմի բռնկման պատճառ, ապա թող ՀՀ-ն իր սրտով անի, որովհետեւ վաղը պատերազմ է լինելու ու էլի արցախցիներին կմեղադրեք, որ մենք ենք հրահրել պատերազմ, քանի որ դեմ ենք եղել անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջան նշելուն։
