WORLD BOXING - Ի ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆՆ ՈՒ ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՀՆԴԻԿ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ
ՍպորտՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել Բռնցքամարտի World Boxing Աշխարհի գավաթի վիճակահանությունը։ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ, այսօր նոյեմբերի 28֊ի երեկոյան ռինգ դուրս կգան 50 կգ քաշային ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ, նա կմրցի հնդիկ Ռիլի Սինքի հետ և գերծանր քաշային ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ կմրցի կրկին հնդիկ Սավան Գոլի դեմ։ Նշենք, որ մրցաշարին մասնակցության իրավունք են ստացել յուրաքանչյուր քաշային կարգի մրցաշարի լավագույն արդյունքներ գրանցած բռնցքամարտիկները։ Այստեղ վաստակած միավորները նշանակություն կունենան 2027,2028 թվականների Օլիմպիական վարկանշային ընտրական մրցաշարերի դասակարգման համար ։Մեր մարզիկները մրցավայրում են հավաքականի մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։ Սպասենք մեր կաշվե ձեռնոցի մարտիկների հաղթական մենամարտերին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
