Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Ճապոնիայում անցկացված ISU Grand Prix 2026 NHK Trophy հեղինակավոր միջազգային մրցաշարում։
ել է բրոնզե մեդալի Ճապոնիայում անցկացված ISU Grand Prix 2026 NHK Trophy հեղինակավոր միջազգային մրցաշարում։
Մեր գեղասահորդները վաստակել են ընդհանուր 178.39 միավոր և զիջել միայն աշխարհի չեմպիոն գերմանական զույգին և մրցաշարի տանտեր՝ ճապոնական զույգին։
Ակոբովան այս արդյունքը պատմական է համարել Հայաստանի համար։
Նոյեմբերի 28-ին կայացած ազատ ծրագրում զույգը 111,44 միավորով (54,89՝ տեխնիկայի, 58,55՝ բաղադրիչների համար, երկու միավոր տուգանքով) զբաղեցրել է երրորդ տեղը։ Գեղասահորդները մաքուր կատարել են երկրորդ մակարդակի պտույտը, եռակի ֆլիպի և եռակի սալխովի նետումները, ինչպես նաև չորրորդ մակարդակի բոլոր բարձրացումները։ Սակայն Ակոպովան վայր է ընկել զուգահեռ եռակի տուլուպի կատարման ժամանակ, ինչպես նաև ձախողել է տոդեսը։ Կարճ ծրագրից հետո զույգը նույնպես երրորդ տեղում էր՝ 66,95 միավորով։
Մանրամասները և տեսանյութը սկզբնաղբյուրում։