Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով «Все по плану».Փաշինյանի սյուրպրիզը պատգամավորներին Հանդարտվեք, վարչապետին դժվար, բայց հաղթական տարի է սպասվում Ռուսական «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները մտնում են սպառազինության մեջ. Military Chronicle ԱՀԱԶԱՆԳ. Ի՞նչ պետք է անի այն հիվանդը, ով չունի դեղը գնելու ֆինանսական հնարավորություն Կալիֆոռնիայում 5.0 մագնիտուդով երկրաշարժի պատճառով ինքնաթիռը դադարեցնել է վայրէջքը Լոս Անջելեսում (Տեսանյութ) Գիտնականները տասնյակ առեղծվածային ռադիոազդանշաններ են հայտնաբերել այլմոլորակային կյանքի որոնման ժամանակ Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն թեմական եկեղեցիներում «Յարս» շարժական միջուկային հրթիռային համակարգերի տեղաշարժը «հանկարծակի աճել է» (Տեսանյութ) Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին

Եվրոպացիները հրաժարվում են Կիևից. Politico

Միջազգային

Եվրոպացիները հրաժարվում են Կիևից, գրում է Politico-ն:

Ուկրաինային ևս մեկ բազմամիլիարդ դոլարանոց վարկի շուրջ համաձայնության գալու Եվրամիության փորձերի ֆոնին, Եվրոպայում Կիևի հանրային աջակցությունը նվազում է, հաղորդում է Politico-ն։
Գերմանիայում հարցվածների 53%-ն արդեն դեմ է Ուկրաինային ռազմական օգնությանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դրա շարունակման կողմնակիցների բաժինը 59%-ից նվազել է մինչև 46%։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ընտրողների շրջանում 88%-ը դեմ է։
Կիևին օգնության կրճատման կողմնակից կուսակցությունների աճող ժողովրդականությունը մտահոգություն է առաջացնում Բրյուսելում։ Մասնավորապես մտահոգությունները կապված են 2027 թվականի ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների և Փարիզի քաղաքականության հնարավոր փոփոխության հետ։
Աղբյուրի տվյալներով՝ Մերցը և այլ եվրոպացի առաջնորդներ ձգտում են Ուկրաինայի համար երկարաժամկետ ֆինանսավորում ապահովել ԵՄ նոր յոթամյա բյուջեում նախապես, մինչև փոխվող քաղաքական իրավիճակը թույլ տա դա։ «Այս առաջնորդները թույլ են երկրի ներսում, և նրանց համար հաճախ դժվար է արդարացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությունը», - նշել է Ֆրեդերիկ Վեսլաուն, Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետը։
ԵՄ կառավարությունների շրջանում դիմադրություն է աճում. Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան ձգտում են լիովին կամ մասնակիորեն ազատվել Կիևի նոր ֆինանսավորման փաթեթից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ