Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica
ՄիջազգայինՄելոնին Զելենսկուն զգուշացրել է Ուկրաինային հետագա օգնության հետ կապված խնդիրների մասին, գրում է La Repubblica-ն:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Զելենսկու հետ հեռախոսազրույցում դժգոհություն է հայտնել Ուկրաինայի կողմից Լիբիայի ափերի մոտ ռուսական նավերի վրա հարվածներից, հաղորդում է La Repubblica-ն։
Հրատարակության տվյալներով՝ Մելոնին հայտարարել է, որ Կիևի գործողությունները լրջորեն բարդացնում են Ուկրաինային հետագա աջակցություն կազմակերպելու իր ջանքերը։
Իտալիայի վարչապետը ընդգծել է, որ Բենգազիի տարածքում հարձակումները փաստացի «գցում են իրեն», քանի որ Իտալիայի խորհրդարանում արդեն իսկ աճում է դիմադրությունը Կիևի համար նոր օգնության փաթեթների նկատմամբ։