Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. օգո՞ւտ, թե՞ վնաս Խցանումների առաջացմանը նպաստում են ոչ միայն վթարները, այլև խաչմերուկների ծանրաբեռնումը, վերջին պահին երթևեկության հոսք մտնելը․ Մասանագետը տալիս է խնդրի լուծման բանալին Խաղաղություն թուրքի հե՞տ, ձեր պապերն ու տատերը ձեզ ոչինչ չեն պատմե՞լ․ Ալլա Հակոբյան Բաթումիի օդանավակայանում իսրայելցի և թուրք ֆուտբոլային երկրպագուների միջև կռիվ է սկսվել (Տեսանյութ) Ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի մարզի Յուրկովկա բնակավայր. Օրեխովոյի ճակատը զրկված է մայրուղիներից Գերմանիայում՝ Ուկրաինայի համար անօդաչուների գործարանը ուժեղացված պահպանության տակ են վերցրել. Bild Քուշներ. Ուկրաինայում խաղաղությունը պահանջում է զիջումներ անել Ռուսաստանին Մելոնին կարծում է, որ Զելենսկին «գցում է իրեն». La Repubblica Զելենսկին պահանջել է Ղրիմի կամրջի լիակատար ոչնչացումը. The Telegraph

Հայաստանյան սյուրռեալիզմ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի Սահմանադրության նախագիծը քննարկել երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարել է մամուլում սորոսականության հետ ասոցացվող «Ռեստարտ» հիմնադրամի պանելային քննարկումների ժանանակ աչքի ընկած Արեն Նահապետյանը՝ շեշտելով, որ կազմակերպիչը ինքն է եւ որեւէ անձ, հանրային գործիչ կամ պաշտոնյա չկա այս նախագծի հետեւում: Դեռ թողնենք մի կողմ, թե ինչ հարթակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ղեկավարը պատրաստվում ելույթ ունենալ։ Բայց ավելի զարմանալին այն է, որ առհասարակ այս նախագիծը քննարկելի է համարում խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժը։ Փաստորեն, անգամ այս հարցում եւ նույնիսկ մանդատավոր ընդդիմությունը միասնական տեսակետ չունի՝ ի վերջո, չե՞ն մտնելու բովանդակային քննարկման մեջ, թե՞ մտնելու են։ Համենայնդեպս, ընդամենն օրեր առաջ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը հայտարարում էր, որ, այնուամենայնիվ, նախագծի բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու։ Հետաքրքիր է՝ երբ հայտարարում են, որ վեց պատգամավոր ընդդիմության շարքերից չի գտնվելու, որը կապահովի իշխանության նախաձեռնած հանրաքվեն կյանքի կոչելուն, հաստա՞տ երկու խմբակցությունների միասնական դիրքորոշումն է, թե՞ այս հարցում էլ ամեն ինչ խիստ հարաբերական է։

Զարմանալի դեպքերի ու դեմքերի պակաս, իսկապես, չկա հայ իրականության մեջ։ Նախապես հայտարարտվել էր, որ երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա պետք է իրականացնեն արցախցիները՝ պահանջելով, որ ՀՀ նոր անձնագրերում իրենց ծննդավայրը չհամարվի Ադրբեջանը։ Թվում էր՝ սա 120 հազար արցախցու հուզող խնդիր է, եւ գոնե 20 հազար արցախցի կմասնակցի ակցիային։ Բայց ակցիայի ժամանակ աչքի ընկան ոչ թե արցախցիները, այլ՝ մի քանի պատարագների ժամանակ սադրանքներ հրահրող, ինչպես նաեւ սոցցանցերում Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ եկեղեցու դեմ վայրահաչող «դիվերսանտներից» ԹԱՄԵԼԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Իսկ թե ով է նա, ոչ թե ուշագրավ է, այլ՝ խայտառակություն: Դեռեւս 2015 թ.-ից Թամելան ու իր ամուսինը զբաղված էին հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թթ. աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը՝ իրենց ապաստան տալ Բաքվում: 2017 թ.-ի հունվարին ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի եւ նրա ամուսնու հակահայկական թեզերը` կապված Արցախի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Տիկինն իր հակապետական գործունեությունը թաքցնում էր հակաիշխանական քարոզի ներքո, որն ուղղակի խաբկանք էր: Այս մասին ժամանակին մանրամասն անդրադարձել է նաեւ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ու հիմա Թամելան է 120 հազար արցախցիների փոխարեն՝ կռիվ տալիս, որ արցախցիների ծննդավայրը ՀՀ նոր անձնագրերում այս իշխանության ձեռամբ՝ դարձել է Ադրբեջանը։

Իսկ անասնաբույժի կրթությամբ ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ, որը հանրությանը հայտնի է ոչ այնքան որպես «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, որքան ամենազվարճալի մեմերի հերոս սոցցանցերում՝ տարբեր ժամանակներում իր արտահայտած «մտքի գոհարներով», հայտարարել է ի լուր ամենքի, որ ստանձնել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Համաձայնեք, որ սյուռ է գիտահետազոտական ինստիտուտ եւ Արցաքանցյան Տիգրան բառակապակցություններն իրար կողքի տեսնելը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ