Գերմանիան վախենում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է դուրս գալ Բալթիկ ծով
ՄիջազգայինԳերմանիան վախենում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է դուրս գալ Բալթիկ ծով, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Բեռլինը չի բացառում այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կարող է զգալիորեն ավելի կոշտ արձագանքել Բալթիկ ծովում Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման դեպքում։ Ավելին, Գերմանիայի իշխանությունները վախենում են, որ սրացումը կհանգեցնի նավագնացության ճգնաժամի, որը համեմատելի կլինի Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ։
Հրապարակման համաձայն, Գերմանիայի կառավարությունը մի քանի շաբաթ շարունակ տարբեր ուղիներով կոչ է անում Կիևին զսպվածություն ցուցաբերել։
