ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
ՍպորտՈւզբեկստանում ընթացող Բռնցքամարտի World Boxing - ի Աշխարհի գավաթի խաղարկությանը, Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային կարգում հանդես եկող, Փարիզի ՕԽ մասնակից ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, հաղթեց Հնդկաստանը ներկայացնող մրցակցին Սավան Գիլին ու շարժվում է առաջ։ Չալոյանի հաջորդ մենամարտը կկայանա դեկտեմբերի 1-ին, նրա հակառակորդը կլինի ադրբեջանցի կաշվե ձեռնոցի մարտիկը։ Ափսոս, մեր երկրի մյուս ներկայացուցիչ Ռուդոլֆ Գարբոյանը, զիջել է հնդիկ մրցակցին ու դուրս մնացել հետագա պայքարից։ Նշենք, որ World Boxing Cup Finals 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլն է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ