Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է պատասխանել՝ հրաժարական կտա՞, եթե ընդդիմությունը չքվեարկի սահմանադրության նախագծին Վարչապետը Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցել է պատարագի Ամանորյա հանգստյան օրերի ժամանակացույցը․ ինչ պետք է իմանալ Հիշողությունից ծնված «Երեք քույրը»․ Շահվերդյանի վերադարձը Չեխովին ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Զանգեզուրի միջանցք» կոչվածը իրականացավ «ԹՐԻՓՓ»-ի անվան տակ. Միսակյան Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք․ անցյալը չենք քննարկում․ Փայլան Հայաստանում ձյուն և առատ տեղումներ են սպասվում

«Զանգեզուրի միջանցք» կոչվածը իրականացավ «ԹՐԻՓՓ»-ի անվան տակ. Միսակյան

Ներքաղաքական

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԳԱՐԻԿ ՄԻՍԱԿՅԱՆԻ գնահատմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը իրականացել է «ԹՐԻՓՓ» նախագծի անվան տակ։

— Այստեղ ամենակարեւորն այն է, որ հանրությանը պետք է հստակ բացատրվի՝ կոնկրետ ի՞նչն է տրվում, եւ ի՞նչը չի տրվում։ Մենք տեսնում ենք, որ հայ-իրանական սահմանի հատվածում վերահսկողությունը, կարծես թե, երրորդ կողմին է վերապահվում, սակայն անխափան գործունեության մեխանիզմների վերաբերյալ որեւէ հստակ պարզաբանում չկա։

«ԹՐԻՓՓ» նախագծի, դրա իրականացման, ինչպես նաեւ հետագա շահագործման ու օգտագործողների վերաբերյալ բազմաթիվ հարցականներ կան, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվում։ Իրականում սկսվում է իրագործման որոշակի գործընթաց, սակայն դրա վերջնական հանգուցալուծումն այդքան էլ միանշանակ չէ։ Նախագծի ապագան ուղղակիորեն կախված է արտաքին աշխարհաքաղաքական գործոններից՝ մասնավորապես ԱՄՆ-ի քաղաքական զարգացումներից եւ Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտության վերջնական հանգուցալուծումից։ Կախված այդ գործընթացներից՝ ծրագիրը կարող է որոշակի փուլում կա՛մ իրագործվել, կա՛մ ընդհանրապես կանգ առնել։

Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այս փուլում դրա ապագայի վերաբերյալ հստակ կանխատեսումներ անելն այնքան էլ նպատակահարմար չէ։ Մի բան հստակ է՝ Իրան-ԱՄՆ հակամարտության ցանկացած զարգացում՝ լինի դա սրացում, թե ավարտ, անմիջական ազդեցություն է ունենալու այս նախագծի ճակատագրի վրա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ