Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով «Все по плану».Փաշինյանի սյուրպրիզը պատգամավորներին Հանդարտվեք, վարչապետին դժվար, բայց հաղթական տարի է սպասվում Ռուսական «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները մտնում են սպառազինության մեջ. Military Chronicle ԱՀԱԶԱՆԳ. Ի՞նչ պետք է անի այն հիվանդը, ով չունի դեղը գնելու ֆինանսական հնարավորություն Կալիֆոռնիայում 5.0 մագնիտուդով երկրաշարժի պատճառով ինքնաթիռը դադարեցնել է վայրէջքը Լոս Անջելեսում (Տեսանյութ) Գիտնականները տասնյակ առեղծվածային ռադիոազդանշաններ են հայտնաբերել այլմոլորակային կյանքի որոնման ժամանակ Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն թեմական եկեղեցիներում «Յարս» շարժական միջուկային հրթիռային համակարգերի տեղաշարժը «հանկարծակի աճել է» (Տեսանյութ) Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին

ՍԱՏՄ-ի ուշացած հետողորմյան, կամ ինչպես են կաթնամթերք արտադրողները խաղում սպառողների կյանքի հետ

Հանդիպում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ քաղաք Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի համար առնվազն զարմանալի է, որ իրենց ստուգումներից առնվազն շաբաթներ անց է պատկան կառույցը փաստում արդեն իսկ արձանացրված խախտումը.

- Օպերատիվ գործելու դեպքում 5-10 օրվա ընթացքում պետք է տեսչական մարմինը նմուշառում իրականացներ։ Մինչդեռ մեկ շաբաթ ոչ մի բան չարեցին՝ օդում կախված թողելով բազմաթիվ հարցեր։ Ավելին, նրանք այդ ընթացքում  բացատրում էին, որ աղիքային ցուպիկի վտանգավոր շտամներ չկային, Հանրայինով պարզաբանում էին տալիս, ասում էին՝ ամեն տեղ էլ աղիքային ցուպիկ կա։ Սակայն մենք ուսումնասիրության ընթացքում խոսել էինք նաև խմորասնկերի, կաթնաթթվային մանրէների ոչ բավարար լինելու մասին։ Ներողություն, իսկ Ձեր այսօրվա հայտարարությունն ինչի՞ մասին է, աղիքային ցուպիկի՞, ո՞նց է ստացվում այդպես։  Ներողություն, հիմա աղիքային ցուպիկի վտանգավոր շտամներ ՀՎԿԱԿ-ի հետ գտե՞լ են։ Ինչի՞ այդ մասին չեք խոսում։  Ահա այս պատճառով է, որ կա հանրային խոր անվստահություն, որը օբյեկտիվ հիմքերի վրա է։ ՍԱՏՄ-ն ստեղծել է այնպիսի վիճակ, որ բարդ դրության մեջ են հայտնվել բոլորը։ 

Այսօր տնտեսվարողն ավելի շահագրգռված է սննդի անվտանգության խնդրով, քան ՍԱՏՄ-ն։ Մեր հրապարակած արդյունքներից հետո մի քանի տնտեսվարողներ սեփական արտադրանքը տարել են լաբորատորիա, ստուգել, արդյունքներ հրապարակել։ Փաստացի դրական քայլ է, իրենք իրենց հսկելու այլ մեխանիզմ, հնարավոր է, չունեն, բայց դրա համար ստեղծված է պետական կառույց։ Միայն այն, որ տնտեսվարողներն ավելի արագ արձագանքեցին խախտումներին, քան պետական վերահսկողը, ապացուցում է, որ տնտեսվարողն ավելի շատ է մտածում սննդի անվտանգության մասին, քան տեսչական մարմինը։ Այո, նպատակը միայն մարդասիրությունը չէ, կա բիզնես շահ։ Բայց գոնե տնտեսվարողը մի քայլ անում է, ի տարբերություն պատասխանատու կառույցի։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ