RAF. ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԸՆԴԱՄԵՆԸ 45 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ
ՍպորտԽառը մարտարվեստների /MMA /թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար, հայազգի ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 10 -րդ հաղթանակը տոնեց ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։ ԱՄՆ Չիկագո քաղաքում կայացած RAF 15 մրցաշարում Արման Ծառուկյանը ընդամենը 45 վայրկյանում պարտության մատնեց ամերիկացի մրցակցին Էնթոնի Փեթիսին։ Այսպիսով, Արմանը պաշտպանեց RAF-ի տիտղոսը միջին քաշային կարգում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ