Մեր զինված ուժերը մշակել են ռազմական ծրագրեր խնդիրը լուծելու համար. Իրանի ցամաքային զորքերի հրամանատար
ՄիջազգայինԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է.
«Գերագույն առաջնորդի հրամանն այն է, որ մենք պետք է ճեղքենք այս շրջափակումը։
Ինչ վերաբերում է անելիքներին, կան մի քանի ծրագրեր։
Սկզբում այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, բայց մենք ռազմական ուժեր ենք, և մենք չենք կարող պարզապես սպասել, որ դիվանագիտությունը լուծի խնդիրը։
Իհարկե, մեր զինված ուժերը մշակել են ռազմական ծրագրեր այս խնդիրը լուծելու համար։
Ինչպես երեկ իր հարցազրույցում նշել էր ռազմածովային ուժերի հրամանատարը, մենք սպասում ենք հրամանների։
Հենց որ ստանանք ռազմական ճանապարհով շրջափակումը ճեղքելու հրամանը, մենք անպայման կիրականացնենք արդեն պատրաստած ծրագրերը։