Մոսկվայում կկայանա Մադուրո-Պուտին հանդիպումը
Արխիվ 16-20Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովին, գրում է gazeta.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` Մադուրոն հանդիպում կունենա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա՝ երկկողմ ռազմավարական դաշինքի կոնսոլիդացման համար»,- ասվում է Վենեսուելայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝