«Դեպի Եվրատեսիլ» նախագծի 5 մասնակցի երգերն արդեն հայտնի են (վիդեո)
Արխիվ 16-20«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։
Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը: Այսօր արդեն հասանելի են Թամար Կապրելյանի, Սուրեն Պողոսյանի, «Նեմրաի», Հայկ Կասպարովի եւ Ամալիյա Մարգարյանի երգերը:
Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։
