51 խաղալիք Porsche-ից բաղկացած հավաքածուն գնահատվել է 10 մլն ռուբլի (լուսանկարներ)
Արխիվ 16-20Ռուսաստանի Տուլա քաղաքում բնակվող կոլեկցիոները վաճառքի է հանել Porsche մակնիշի 51 խաղալիքից բաղկացած հավաքածուն, որն, ընդհանուր առմամբ, գնահատվել է 10 մլն ռուբլի:
Այս մասին հայտնում է Motor.ru-ն՝ նշելով, որ 1:64 մասշտաբով պատրաստված խաղալիքներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 196 000 ռուբլի: Նկարագրության մեջ նշվում է, որ խաղալիքներն առանձին-առանձին չեն վաճառվում: Հավաքածուն նախատեսված է «Porsche-ի հարուստ գնահատողների համար»: Հավելյալ տեղեկություններ հավաքածուի մասին չեն հաղորդվում:
Porsche ընկերությունը նույնպես վաճառում է մասշտաբային մոդելների մեքենաներ՝ սկսած 45 դոլարից (2500 ռուբլի): Օրինակ 1:43 մասշտաբո պատրաստված 991 Carrera 4S Coupe-ի կրկնօրինակն արժե 449 դոլար (25500 ռուբլի):



