Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ապօրինի կերպով անչափահասից խլել են իր նորածնին, ապա որդեգրման անվան տակ վաճառել

Արխիվ 16-20

«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին` պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան: 
Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն» արած անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»: Ու թեեւ հարուցվել էր քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացնում` մերժել հարուցումը եւ քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ: Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Այս օրերին էլ մեր զրուցակցի շահերի պաշտպան Մարատ Կոստանյանը դիմել էլ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան` տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը վերացնի իր վստահորդի իրավունքների եւ պարտականությունների խախտումը: 
Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց: Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը` նրան այդ ժամանակ սատարել եւ անգամ ծննդաբերության ժամանակ կողքին է եղել փոքրիկի հայրը եւ տատիկը.
- Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ եւ հնարավոր է հիվանդանոցում դրա հետ կապված խնդիրներ առաջանան: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության վեցերորդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձանից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես երբ գնամ ծննդաբերելու, պետք է գրանցվեմ մեկ ուրիշիª չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրը ինձ հետ էր նաեւ մեծ քույրս, եւ բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր:

Հ.Գ. Իսկ թե ի՞նչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպե՞ս 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, եւ ճիշտը նրանից հրաժարվելն է, եւ այլ ուշագրավ մանրամասներ կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված