Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով ՀՀ վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը․ Լևոն Զուրաբյան Հայաստանը խժռում է իր զավակներին. Պետերբուրգում Փաշինյանի հետ հանդիպումն ընթացել է գերլարված Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան Մեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքում Հայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ես ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. Տիկնիզյան Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել Կճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ Մանուկյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցի Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

«Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոներ»

Արխիվ 16-20

 Նախորդ շաբաթ Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվեց արդեն ավանդույթ դարձած մեծն աշուղի` Ջիվանու օրը: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆԻ կարծիքով` Ջիվանու օրը վերելք է ապրում. «Եղել են տարիներ, որ իր կենսագրության 32 տարիների մեջ Ջիվանու օրն ընդհանրապես չի նշվել, եղել են տարիներ, որ կասկածով են մոտեցել` անե՞լ, թե` ոչ, բայց վերջին տարիներին արդեն տեսնում ենք, որ կերպ է առնում, ու հուլիս ամսվա առաջին շաբաթ օրը, երեւի թե, մենք մշտապես կտոնենք որպես Ջիվանու օր: Վրաստանի հայ գրողների Վերնատուն միությունը մշտապես ցանկացել է, որպեսզի այս տոնը հիմնավոր լինի, ինչպես Տերյանական օրն է` հուլիս ամսվա նախավերջին կիրակի օրը»:

Ըստ Ժ. Սնխչյանի` Թանգարանի գոյությունը Կարզախում մեծ ազդակ հանդիսացավ` Ջիվանու օրը վերածնելու համար. «Ընդհանրապես ժամանակը մասսայական տոներ չի ընդունում, իսկ մենք Վրաստանում ունենք բոլորից շատ ազգային ու մշակութային տոները`սկսած Սայաթնովյան վարդատոնից, Տերյանական, Ջիվանու, Հավասու օրերը, իմ հիմնած Աղայանի տոնը... Օրինակ` կհպարտանայի, եթե Հայաստանում նման գոնե մեկ տոն լիներ: Այստեղ հայկական համայնքը մի քիչ պատվախնդիր է` պահելու իր համայնքային ազգային գիգանտներին, մեծերին, իսկ Ջիվանին այդպիսին է: Համոզված եմ` այս տոնը տարեցտարի զարգացման հեռանկար ունի, դրա առհավատչյան տուն-թանգարանն է, այստեղ համաքված ժողովուրդն է, որ եկել է 32-րդ անգամ տոնելու Ջիվանու օրը»:

Անդրադառնալով հայ-վրացական գրական կամրջին` պարոն Սնխչյանը վստահաբար շեշտեց, որ երջանկահիշատակ գրող Անահիտ Բոստանջյանին այդ հարցում փոխարինելը բարդ է. «Այդ իմաստով Անահիտին փոխարինելը շատ բարդ է, ես Անահիտի չափ չեմ տիրապետում վրացերենին` թարգմանական գործում առանձնապես մեծ բան անել չեմ կարող, թեեւ օգնում եմ, աջակցում, բայց Անահիտի դերն այստեղ բացառիկ էր: Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում Անահիտի վերջին գրքի շնորհանդեսն ենք անելու, եւ այստեղ եւս Անահիտի տեղն օրեցօր ավելի է երեւում: Այնպես որ, մեծերի տեղը լրացնելը բարդ է, բայց փոխարինել փորձում ենք»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Արդյո՞ք ԱՆՄԵՂՍՈւՆԱԿ չի մի մարդ, որը լինելով ՀՀ վարչապետ, մերժում է 2019 թվականի խաղաղության պլանը․ Լևոն ԶուրաբյանՇիրակի մարզպետը չի հերքում՝ իր պաշտոնանկության մասին քննարկումներ եղել են«Էրդողանի հրահանգով հաջորդը Արմենակ Դանիելյանն է», «Մի հատ չափավոր խոսեք», «Լավ', հանգի'ստ»ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ են բարձրացել Ուկրաինայի հրետակոծության ժամանակՀայաստանը խժռում է իր զավակներին. Պետերբուրգում Փաշինյանի հետ հանդիպումն ընթացել է գերլարվածՈւրեմն դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարողՌուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է ՀայաստանԱրդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. ԱվինյանԽաչատուր Սուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել նրանց վաճառել Բաքվից եկած վառելանյութը․ ովքեր են հրաժարվելՊարո’ն Ավինյան, «ձեր փլավին աղ լցնել չի լինի», ՔՊ-ի ասածները եթե մարդկանց փոխանցեմ՝ խայտառակ կլինեմՄեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքումՀայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը«Ազա՛տ արձակեք Սամվել Կարապետյանին և Սրբազաններին»․ բողոքի ակցիա՝ ՌԴ-ում գտնվող Փաշինյանի դեմԵս ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. ՏիկնիզյանԲմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՄայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսելԿճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ ՄանուկյանՎրաստանի քաղաքներից մեկում տեղադրված գլխավոր եղևնին այրվել էՍարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված