Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելու Չորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ) Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ «Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան «Փաստ». Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Մի խոսացեք՝ դժվարա. Փաշինյանը օդերով է հանել նորելուկներին

«ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՈՐՈՇԱԿԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊ ՈՒՆԻ»

Արխիվ 16-20

Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, Պեկ-ում` Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել Արթուր Գասպարյանը, ով, ըստ նույն լուրերի, հայտնի կոռուպցիոներ է եւ Ալրաղացի Լյովիկի զարմիկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեն այս մասին ՊԵԿ-ից, փորձեցինք պարզել այդ կառույցի լրատվական վարչությունից, որտեղից տեղեկացրին. «Լեւոն Հրաչի Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քույրը որդի չունի, հետեւաբար՝ Արթուր Գասպարյանը չի հանդիսանում Լեւոն Սարգսյանի քրոջ որդին (լավ էլի- հեղ.): Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ Արթուր Գասպարյանը Լեւոն Հրաչի Սարգսյանի հետ հեռավոր որոշակի բարեկամական կապ, այնուամենայնիվ, ունի, որը սակայն որոշիչ գործոն չի հանդիսացել նրա պաշտոնեական առաջխաղացումների հարցում: Մասնավորապես, Արթուր Գասպարյանը համակարգում աշխատանքի է անցել 2008-ից: Զբաղեցնելով տարբեր պաշտոններ` սկսած 1-ին կարգի մասնագետից մինչեւ Բագրատաշենի հերթափոխի պետ, հետո նաեւ՝ Բավրայի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետ: Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետ է նշանակվել 2018-ի հունիսի 12-ին»:

Ուշագրավն այն է, որ ՊԵԿ-ն այդպես էլ չի անդրադարձել Ա.Գասպարյանի կոռուպցիոներ լինելու մասին խոսակցություններին: Սակայն այստեղ մեկ հանգամանք նկատենք. ներկայիս իշխանական համակարգը դեռ ընդդիմադիր ժամանակներից մաքսային ծառայությունը համարում էր Հայաստանում ամենակոռումպացվածներից մեկը: Ա.Գասպարյանը, լինելով այդ գերկոռումպացված կառույցի միջին օղակի պաշտոնյա, ով գործում էր ուղղակիորեն սահմանին, այսինքն՝ աշխատում էր ներկրողների հետ, կարո՞ղ էր այդ համակարգային գերխնդրից՝ կռուպցիայից զերծ մնալ: Եթե կարողացել է, ուրեմն կմնա պարոն Գասպարյանին կնքել «ճերմակ ագռավ» մականունով: Իսկ եթե պարզվի, որ՝ ոչ, մամուլում ասվածի պես. «Մաքսակետի աշխատակիցների խոսքով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միեւնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել», ապա հարց է ծագում՝ սա՞ է Փաշինյանի ասած զրո կոռուպցիան ու մյուս զրոները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ձեր հագի շորերը որտեղի՞ց, եթե խորանանք, մեծ պրոբլեմ կառաջանա»․ ՏԻՄ-երին այսպես եմ ասել․ ՓաշինյանԻշխանության հաբրգելու դեմն առնելու միակ ձևը ԵՄ կառույցների կողմից արձագանքն է, որը չկա. Լեվոն ՔոչարյանԱյո՛, պաշտոնյան գրիչ էլ պիտի նվեր չստանա, իրեն պետք է, թող գնա, առնի, սա է ճիշտը. ՓաշինյանՓաշինյանը բարդույթ ունի մեր ընտանիքից. Լեվոն ՔոչարյանՀՀ-ում սովորելը «զապադլո» է դառել, դրա համար էլ տղաները կորցնում են իրենց դիրքերը բոլոր տեղերումԴե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ ԱբրահամյանԲրյուսել է՛լ կգնանք, Ստամբուլ է՛լ, Մոսկվա է՛լ, ՀՀ արտաքին քաղաքականությունը չի լինի թույլտվությամբ․ ՌուբինյանԱԳՆ-ն միայն առևտուր ա արել վերջին տարիներին, բայց ապրանքը հայկական հողերն են եղել. Կարապետյան2022-ին 5 էր պակաս, որ կորցնեինք Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը. ՓաշինյանՆիկոլին ու նրա ոճի պոպուլիստին կիրթ հասարակությունը ձեռնտու չէ. Արմեն ՀովասափյանԱդրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող թալիշ հետազոտողին խիստ ռեժիմի բանտ տեղափոխելԱյս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ». Արտակ ԶաքարյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 17Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներՀուսիթները ներկայացրել են սաուդյան F-15 կործանիչի ոչնչացնելու փաստեր«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին ներում-բեկում չի լինելուՉորս «Կալիբր» թևավոր հրթիռներ գրեթե միաժամանակ հարվածելեն Զապորոժեին (Տեսանյութ)Մինչեւ «ռոբոտների ապստամբությունը» մնաց մեկ քայլ«Հրապարակ». Հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան«Փաստ». Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված