«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով Հավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg Aframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ) ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... «Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան

Խնդրում եմ որդիս, սուրբ Զատիկին ինձ տուն տար, ես կնստեմ մի անկյունում, ես ոչ ոքի նեղություն չեմ պատճառի

Արխիվ 16-20

Խնդրում եմ որդիս, սուրբ Զատիկին ինձ տուն տար, ես կնստեմ մի անկյունում ու ձեզ հետ կլինեմ մի քանի օր, ես ոչ ոքի նեղություն չեմ պատճառի, հարազատ տանը ես ինձ ավելի լավ կբուժեն, այստեղ այլևս չեմ դիմանում;

— Հայրիկ, դու քեզ երեխայի պես ես պահում, այստեղ խնամում են քեզ,  ապահովում են սննդով,  դեղորայքով, իսկ դու՝ տուն եմ ուզում, տուն եմ ուզում:

— Ախր մեկ տարի է տանը չեմ եղել, հարազատ տանը ես ինձ ավելի լավ կզգամ:

— Մինչև տոները դեռ մի քանի օր էլ կա, կտանեմ, անպայման կտանեմ, ասաց որդին

— Ապրես որդիս, ես հպարտանում եմ քեզանով, բոլորի զավակները չեն, որ  այդպես կվարվեն:  Երբ տուն գամ կգնանք մորդ գերզմանին, ծաղիկներ տարե՞լ ես նրա շիրիմին, նա ծաղիկներ շատ էր սիրում:

Որդին մի պահ նայեց հորն ու հայացքը փախցրեց:  Հետո հրաժեշտ տվեց ու դուրս եկավ: Այդ պահից սկսած հայրը ժամերն էր հաշվում, մյուս հիվանդների մոտ շարունակ ասում էր, որ շուտով տուն է գնալու:

Որդին տուն վերադառնալով մտախոհ դեմքով նստեց բազմոցին: Երկմտում էր, ինչպես խոսի կնոջ հետ այդ թեմայով: Նայեց կնոջն ու ասաց.

— Տոներին հայրիկին տուն եմ բերելու, — ու խնդրող հայացքով նայեց կնոջը:

Կինը նյարդային շարժում արեց  ու կտրուկ ասաց.

— Դու երևի մոռացել ես որ հայրդ տառապում է տուբերկուլյոզով, և կարող է վարակել  մեզ: Բացի այդ տոներին մենք շատ հյուրեր ենք ունենալու:

— Բայց բժիշկն ասել է, որ նա այլևս վտանգ չի ներկայացնում մարդկանց համար:

_ Դու հավատու՞մ ես բժիշկներին, նրանք ոչինչ չեն հասկանում:

Եվ նրանց զրույցը ավարտվեց:

Սուրբ Զատիկի առավոտյան բոլորը եկեղեցի գնացին, հետո վերադարձան տուն, հյուրեր շատ կային, ճոխ սեղանի շուրջ հավաքված հյուրերը ուտում էին, խմում էին ծնողների կենացը, զավակներին խրատում, որ լավ մարդ դառնան:

Հյուրերին ճանապարհելուց հետո սկսեցին սեղանը հավաքել, բնակարանը կարգի բերել ու հոգնած պառկեցին քնելու: Սակայն որդին չէր կարողանում քնել, չնայած, որ շատ հոգնած էր, ինչ որ բան տանջում էր նրան: Առավոտյան նա որոշեց այցի գնալ հորը: Հիվանդանոցում տարօրինակ լռություն էր, միջանցքներում գրեթե ոչ ոք չկար:

Բուժքույրն ասաց, որ հիվանդներից շատերը տուն են գնացել ընտանիքի հետ նշելու սուրբ Զատիկը: Որդին գլուխը կախեց ու սկսեց աստիճաններով բարձրանալ ութերորդ հարկ, որտեղ  գտնվում էր հոր հիվանդասեյակը, մոտեցավ դռանը, մտածում էր, թե ինչպես է արդարանալու ու հանկարծ հոր մահճակալը դատարկ տեսավ: Նա շտապ դուրս եկավ ու քայլերն ուղղեց բժշկի կաբինետ: Դռան մոտ տեսավ բժշկին, ով կամաց ձայնով ասաց.

— Արեցինք ամեն հնարավոր բան, սակայն, ցավոք փրկել չկարողացանք: Նա մահացել է սրտի կաթվածից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված