Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Մարզակոշիկների 1 մլն դոլարանոց հավաքածու և անձնական կենդանաբանական այգի. Դուբայի 16-ամյա բնակչի վիթխարի առանձնատունը (լուսանկարներ,)

Արխիվ 16-20

Սահմանափակ քանակությամբ արտադրվող մարզակոշիկների հանդեպ սեր և միլիարդատեր հայր ունեցող 16-ամյա դեռահասը թույլատրել է լրագրողներին նկարահանել իր առանձնատունը, գրում է Daily Mail-ը:


Instagram-ում Money kicks կեղծանվամբ հայտնի Ռաշիդ Սաիֆ Բելհասան 1,5 մլն հետևորդ ունի, ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ ընտանեկան վիթխարի առանձնատանը: Տղան անձնական կենդանաբանական այգի ունի, որտեղ պահվում են առյուծներ, վագրեր, հովազներ, ընձուղտներ, արջեր և այլ էկզոտիկ կենդանիներ, որոնց թիվը գերազանցում է 500-ը:


Կենդանաբանական այգու այցելուների թվում հայտնի մարդիկ են, ինչպես, օրինակ, Մերայա Քերին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռիհանան, Փերիս Հիլթոնը, Ջեքի Չանը: Նրանց պատվին անգամ կենդանիներ են անվանակոչվել:


«Ես չեմ սիրում ցուցամոլ լինել: Մենք հոգ ենք տանում բոլոր կենդանիների մասին: Քենիայում ես տեսել եմ, թե ինչպես են առյուծները սովամահ լինում, իսկ այստեղ նրանց ամեն օր կերակրում են», - ասել է երիտասարդ միլիարդատերը:


Money Kicks-ն ունի նաև սահմանափակ քանակով արտադրված մարզակոշիկների՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ հավաքածու:


Անցած տարի Ռաշիդը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ծննդյան օրվա առթիվ Louis Vuitton Supreme լոգոյով և 200 000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր «Ֆերարի» էր ստացել:

 

 
















Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ