Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Էջմիածնի քաղաքապետը դժգոհ է «Ֆուլ հաուս» հեռուստասերիալից

Արխիվ 16-20

Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել, մինչդեռ ինքը, видите ли, տղա էր ուզում: Բառացիորեն ասում է՝ «ի՜նչ Թագուհի (երեխայի անունը, իբր, Թագուհի է), ինձնից միայն թագավոր պիտի ծնվեր»: Ու բոլորը արդարանում են, կինը լացում է. մի խայտառակ վիճակ:

Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում, իսկ շատ հայ ընտանիքներում էլ երեխաները նայում են այս սերիալները և դրանց հիման վրա արժեհամակարգ ձևավորում: Սա հստակ սեռային խտրականություն քարոզող երևույթ է, որը պիտի արգելվի: Ու հետո էլ պայքարում ենք սելեկտիվ աբորտների դեմ:

Մնում է գոնե ծնողներին խնդրել՝ իրենց երեխաներին հեռու պահեն նման խայտառակ հեռուստանախագծեր դիտելուց:

Գրում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ