Կրեմլից հերքել են ռուս զինծառայողներին Վենեսուելա ուղարկելու մասին լուրը
Արխիվ 16-20ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանից զինվորներին Վենեսուելա ուղարկելու մասին լուրը:
«Ոչ, իհարկե»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով հաղորդավարի՝ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար 100 ռուս մարտիկի Վենեսուելա ուղարկելու մասին հարցին: Պեսկովը կատակելով հիշել է ռուսական ասացվածքներից մեկը. «Վախը մեծ աչքեր ունի»:
Այս շաբաթ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Վենեսուելա են ժամանել պայմանագրային զինծառայողներ Ռուսաստանից, որոնք պաշտպանելու են Մադուրոյին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Կարակասում ապստամբության փորձ է իրականացվել Ազգային գվարդիայի զինվորականների կողմից: Դրանից հետո Վենեսուելայի Գերագույն դատարանը պաշտոնից հեռացրել է Ազգային ժողովի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին, ինչին ի պատասխան վերջինս իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: