Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

«Եթե որեւէ մեկը կփորձի արցախցի-գյումրեցի-երեւանցի տարբերակումներ մտցնել` դա ազնիվ չէ»

Արխիվ 16-20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում եւ կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին ու հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի վրա տուրք չսահմանել: Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկել էր ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետտուրք: «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ պայմաններում տեղական հումքով ցեմենտի արտադրությունը ֆինանսապես շահավետ չէ, եւ որ իրենք այդ դեպքում ստիպված կլինեն փակել տրավերտինից կլինկերի ստացման արտադրամասը, որտեղ այսօր շուրջ 1500 մարդ է աշխատում: Իսկ աշխատողները երեկ ցեմենտ բեռնած բեռնատարով եկել էին եւ բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի դիմաց: Վերոնշյալ օրենսդրական փաթեթին դեմ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, բայց օրինագիծն  ընդունվեց 85 կողմ, 16 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նախորդ նիստերի ժամանակ բողոքում էր, որ այս օրենքին դեմ է, նույնպես կողմ քվեարկեց օրինագծին: Այս եւ մի քանի այլ աղմկոտ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

ՀԵՏԱԳԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ

– Պարոն Բագրատյան, ցեմենտի մասին աղմկոտ նախագիծն ընդունվեց, թեպետ նախագծի քննարկմանը զուգահեռ տեղի էր ունենում բողոքի ակցիա: Իսկ բողոքի ակցիայի մասնակիցների «գլխի տակ փափուկ բարձ դրեցին» իշխող խմբակցության պատգամավորները` ասելով, որ խնդիրը շարունակելու են իրենց ուշադրության կենտրոնում պահել: Ի՞նչ կասեք այս, ինչպես նաեւ տեղի ունեցած քվեարկության մասին:

– Քանի որ որոշեցինք ձեռնպահ մնալ ցեմենտի հետ կապված խնդիրները քննարկելուց, մենք հիմնական պատասխանատու ճանաչեցինք կառավարությանը եւ կոնկրետ ԱԺ մեծամասնությանը:  «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնությունը վերցրեց եւ փոխեց ողջ օրենքի տրամաբանությունը, եւ որպեսզի չստացվեր այնպես, որ մենք աշխատում ենք շահերի բախման դաշտում, հրաժարվեցինք հետագա քննարկումից` ամբողջովին հետագա պատասխանատվությունը թողնելով «Իմ քայլը» խմբակցության վրա: Հիմա իրենք ինչպես պետք է բանակցեն կողմերի հետ, դա արդեն իրենց գործն է, որովհետեւ, ինչպես գիտեք, այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, եւ խնդրահարույց են որոշ հարցեր: Մի դեպքում առաջարկվում էր, որ ընդհանրապես ցեմենտի վրա տուրք չկիրառել, երկրորդ տարբերակն այն էր, որ առաջարկվում էր բարձր տուրք կիրառել, երրորդ տարբերակն էլ այն էր, ինչ ընդունեց խորհրդարանը` կիրառել 14 հազար դրամ: Սրանք տարբեր մոտեցումներ են, տարբեր շահերի դաշտում են: Եթե նայենք մեր արտադրողների շահերից, բնականաբար, ես այն կարծիքին եմ, որ պետք է տեղական արտադրողի շահերը պաշտպանվեն, բայց նորից եմ ասում` ամենեւին ցանկություն չունեմ մտնել բովանդակային քննարկման մեջ իշխող կուսակցության հետ, որովհետեւ հասկանալի է, որ ճիշտ չի դիտարկվում: Մենք փորձում ենք հայրենական արտադրության խնդրով զբաղվել, մարդիկ փորձում են խնդիրը շեղել` այն ներկայացնելով որպես որոշակի շահերի հարթություն:

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ»

– Մտավախություն չունե՞ք, որ վաղը կարող են ցեմենտի գործարաններ փակվել, կամ ցեմենտի գինը թանկանա` չնայած նրան, որ այն նաեւ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:

– Ենթադրյալ տրամաբանությունը տանում է այդ ուղղությամբ, եթե տուրք չկիրառվի, կամ ցածր տուրք կիրառվի: Իսկ կլինկերի դեպքում, մենք գիտենք, որ չեն կիրառվում, այս դեպքում ինչո՞ւ պետք է օրինակ նույն սեփականատերերը` «Հրազդան» կամ «Արարատ» ցեմենտի գործարանը հենց իրենք կլինկեր չներկրեն: Ինչո՞ւ պետք է այդ հսկայական աշխատակազմը պահպանեն, եթե իրենց արտադրության համար անհրաժեշտ է ընդամենը 30-50 հոգի, ինչո՞ւ պետք է 1200-1400 աշխատակազմ պահեն: Բիզնեսի տրամաբանությունից դուրս է այդպիսի հարաբերությունը, ոչ ոք բիզնեսի մեջ չի դնում հայրենասիրություն, եւ սեփականատերերը կարող են իրենց արտադրությունը կազմակերպել եւ իրենց շահույթները ստանալ` առանց մեծ աշխատակազմի: Բայց արդյունքում  կկորցնենք այն բազմաթիվ վարպետներին, որոնք իրական ցեմենտի արտադրության մեջ թրծված են եւ իսկապես հայրենական արտադրության կազմակերպիչներ են:

– ԲՀԿ-ն հրաժարվել էր ընդգրկվել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի քննարկման աշխատանքային խմբում, բայց արի ու տես, որ այդ աշխատանքային խմբի քննարկումները մի քանի հանդիպումներով ավարտվեցին, ու շատ արագ օրենքն ընդունվեց: Էլ ինչպիսի՞ բողոքի ալիք պետք է բարձրանար, որ նույն աշխատանքային խումբը վերանայեր առաջարկվող նախագծի բովանդակությունը:

– Կարծում եմ` մեր մոտեցումն իրենց համար հասկանալի դարձրեց, որ մենք չենք գնալու առճակատման: Մենք փորձել ենք պետական շահը համադրել արտադրողի շահի հետ, որը դիտարկվել է որպես, այսպես ձեւակերպենք` շահադիտական մոտեցում: Հետեւաբար ձեռնպահ ենք մնացել հետագա քննարկումներից, որպեսզի տպավորություն չլինի, որ մենք որեւէ մեկի շահն ենք սպասարկում: Մենք խնդիր ենք դրել սպասարկել հայրենական արտադրողի շահը: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ մենք գյուղացու շահն էլ ենք սպասարկել, տաքսու վարորդներինն էլ, առեւտրականներինն էլ: Այսինքն` որտեղ խնդիր կա, մենք փորձել ենք այստեղ մեր լուծումն առաջարկել: Բայց եթե որեւէ տեղ իրենք ցանկանում են, որ մեր աշխատանքը սեւացնեն, մենք դրա առիթը չենք տալու:

«ՏԵՂԱՅԻՆ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԱԶԳԻՑ ՎԵՐԱՑՆԵԼ»

– 47 պատգամավորի ստորագրությամբ` ապրիլյան պատերազմի դեպքերը քննելու համար հանձնաժողով կստեղծվի: Քաջատեղյակ լինելով ե՛ւ սահմանային իրավիճակից, ե՛ւ մոտ կանգնած լինելով նաեւ բանակին` չե՞ք կարծում, որ սա կարող է թշնամու ջրաղացին ջուր լցնել:

– Խնդիրները պետք է ճիշտ ձեւակերպել, որեւէ նախագիծ, որեւէ քննիչ հանձնաժողով չպետք է ինքնանպատակ ստեղծվի: Այսինքն` կարեւոր է, թե մենք ինչ խնդիր ենք դնում` ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելով: Ո՞րն է մեր թիրախները, ի՞նչ ենք ուզում ապացուցել, ի՞նչ ենք ուզում բացահայտել, ի՞նչ ենք ուզում ներկայացնել: Մենք այդ հարցերի դասակարգումներով պետք է հասկանանք, թե ինչ նպատակ կա, եւ ինչպես պետք է այն իրականացնել:

– Համենայնդեպս, վերջին շրջանում, կարծես թե, իշխանության թիրախում Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն են...

– Ես չէի ցանկանա, որ մենք որեւէ տարբերակում մտցնենք մեր հանրային կյանքում այս առումով: Տեղային նացիոնալիզմը պետք է մեր ազգից վերացնել, որովհետեւ սա միայն վնաս կբերի մեր ընդհանուր նպատակների իրականացմանը: Եվ եթե որեւէ մեկը կփորձի արցախցի-գյումրեցի- երեւանցի տարբերակումներ մտցնել, վստահ եղեք, որ սա ազնիվ չէ, որեւէ մեկին սա պատիվ չի բերի:

– ԲՀԿ խմբակցությունը մասնակցելո՞ւ է այդ հանձնաժողովի աշխատանքներին:

– Դեռեւս խմբակցությունը կքննարկի, դեռ որոշում չենք ընդունել: Ես նշեցի, որ նախ պետք է խնդիրները տեսնենք, թե ինչպիսի ընթացքակարգով պետք է լինի, եւ ըստ այդմ` որոշում կկայացնենք:

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՍԴ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ

– Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին համարում էր ոչ լեգիտիմ նախագահ, հիմա իր իսկ նշած «ոչ լեգիտիմ նախագահի» կողմից առաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու: Ինչպե՞ս կբացատրեք այս պարադոքսը:

– Ճիշտն ասած, դեռ վաղ է արձագանքել: Խմբակցությունը քննարկել է հարցը, որոշում կկայացնենք եւ այն ժամանակ կներկայացնենք: Այս պահին մենք քննարկում ենք իրավական կողմը` արդյոք համապատասխանում է նա այն չափորոշիչներին կամ առաջադրման իրավունք ունի՞, թե` ոչ: Այս հարցերով մենք սահմանադրագետների ենք դիմել, մեր իրավաբաններն են աշխատում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված