ՍՊԱՌՈՂԻՆ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ՇՇԵՐ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ, ԻՍԿ ՏՄՊՊՀ-Ն ԴԵՌ ՍՏՈՒԳՈՒՄ Է
Արխիվ 16-20
«Ալեքսանդրապոլ» գարեջուր գնելիս ստուգեք շշի պարունակությունը» հրապարակման մեջ անդրադարձել էինք սպառողների դժգոհությանն առ այն, որ «Զովք» հանրախանութից գնել են կես լիտրանոց «Ալեքսանդրապոլ» գարեջուր, որի մեջ, սակայն, եղել է ոչ թե կես լիտր, այլ, ասենք` 0,2 կամ 0,3 լիտր գարեջուր: Ո՞վ է պատասխան տալու սպառողին նման ցինիզմով խաբելու, ավելի ճիշտ՝ թալանելու համար, ինչպե՞ս են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում: ՏՄՊՊՀ-ից եւս մեզ խոստացել էին, որ իրենք եւս ստուգումներ կիրականացնեն: Հրապարակումից անցել է շուրջ 10 օր, իսկ ՏՄՊՊՀ-ն դեռ ստուգում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ