Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանին տեղափոխվել է հոգեբուժարան

Արխիվ 16-20

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչը տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ փորձաքննության արդյունքում միայն պարզ կլինի՝ տղան մեղսունակ է, թե ոչ։

«Եթե փորձաքննական մարմինը եզրակացություն կտա, որ արարքը կատարելու պահին անձը չի գիտակցել իր արարքների բնույթը և հետևանքները, հետևաբար կճանաչվի անմեղսունակ։ Եթե պարզվի, որ գիտակցել է՝ կճանաչվի մեղսունակ , իսկ, եթե պարզվի, որ սահմանափակ է գիտակցել, ապա կճանաչվի սահմանափակ մեղսունակ»,- ասաց պաշտպանը։ Նրա խոսքով՝ գործնականում եզրակացությունը տրվում է փորձաքննության ավարտից երկշաբաթյա ժամկետում, սակայն փորձաքննության համար ժամկետներ չեն նշվում։ «Փորձաքննական մարմինն է որոշում, թե փորձաքննությունն ինչքան ժամանակում կիրականացվի»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։ Նախնական քննության տվյալներով՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականին։

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան սպանությունը եղբայրները գողություն էին կատարել գեղեցկության սրահից։ Ավելին՝ պարզվում է, որ ցերեկը տղաները, մասնավորապես կրտսեր եղբայրը զբաղվել է մուրացկանությամբ, իսկ գիշերներն էլ ավագ եղբոր հետ գողությամբ։

Ընդ որում՝ կրտսերը՝ Հրաչը, տանը՝ մոր կողմից ենթարկվել է բռնության, ունի մտավոր թերզարգացվածության խնդիր։ Իսկ ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, նրան ոստիկանության եւ սոցիալական ծառայության աշխատակիցները, համապատասխան եզրակացության հիման վրա, տեղավորել էին հոգեբուժական հաստատությունում, որտեղից դիմել էր փախուստի։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էդ ի՞նչ ինստիտուտ է, որ զանգել, ասել եք՝ աշխատողին տիրություն արա. Ղազարյանը՝ ՔՊ-ականինԵրբ հանրային ծառայողն ընդդիմադիր է, ասում եք՝ զսպված չէ, ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում էԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Հայաստան-Ադրբեջան սահմանին չվերահսկվող կտորներ կարող են լինել… Լուծումներ պիտի առաջարկվենԱվելի քան 20 մլն ամերիկացի թոշակառուներ 90-ական դոլար կստանան«Էն «հին, քխ, վատ նախկինների» ավադույթները շարունակվում են». ԽամոյանԵվրագոտում գնաճը հասել է վերջին երեք տարվա առավելագույն մակարդակինԱրևմտյան երկրները աջակցում էին ՔՊ-ին, սա ԵԽԽՎ-ն չի նշել, անարդար է, խոսել է ՌԴ-ի աջակցությունիցԱյս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.amՇաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսք

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված