ՀՀԿ-ական թեկնածուի ջանքերով զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան բացվեց (Ֆոտո)
Արխիվ 16-20![ՀՀԿ-ական թեկնածուի ջանքերով զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան բացվեց (Ֆոտո)](/timthumb.php?src=disc/old16-20/10103.png&w=780)
Օրերս Խարբերդ գյուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու ԱՐԹՈՒՐ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ անձնական միջոցներով Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված հերոսներին նվիրված խաչաքար բացվեց: Նկատենք, որ Զոնալ թաղամասի բնակիչները երկար ժամանակ է, ինչ ցանկություն էին հայտնել, որ գյուղում բացվի ազատամարտիկներին նվիրված հուշակոթող, բայց միշտ գյուղացիների ցանկությունը, ինչպես իրենք են նշում.«Մնում էր ընդամենը ցանկություն, ամեն մեկն իր հերթին խոսք էր տալիս ու չէր անում»:
Արթուր Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հուշարձանի բացմանը, նկատեց.
- Իմ հերթական շրջայցերից մեկի ժամանակ Զոնալ թաղամասի բնակիչները ցանկություն հայտնեցին, որ եթե հնարավոր է` ես ինքս այդ հուշարձանը բացելու նախաձեռնությամբ զբաղվեմ: Ասացին, որ երկու-երեք գյուղապետներ են եղել, ովքեր խոստացել են, որ հանձն կառնեն հուշարձան տեղադրելուն, բայց այդպես էլ խոսքների տերը չեն եղել: Ընդառաջ գնալով համագյուղացիներիս խնդրանքին` ինքս որոշեցի իմ ջանքերով նախաձեռնել հուշարձանի տեղադրումը: Իսկ խոսքիս գործ դառնալն իրեն երկար սպասեցնել չտվեց` օրերս այն բազմաթիվ խարբերդցիների ներկայությամբ բացվեց: Հուշարձանի բացմանը ներկա էին ՀՀ ՊՆ բարձաստիճան զինվորականներ, Երկրապահի անդամներ, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը, Մասիսի ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Համբարձումյանը եւ մի շարք այլ պատվավոր հյուրեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ