«Ուրսուլա» թայֆունի զոհերի թիվը հասել է 47-ի
Արխիվ 16-20Ֆիլիպիններում «Ուրսուլա» թայֆունի զոհերի թիվը հասել է 47-ի, հայտնում է Rappler պորտալը՝ վկայակոչելով Աղետների ռիսկերի նվազեցման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդին (NDRRMC): Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին:
Բացի այդ, թարմացված տվյալներով, եւս 140 մարդ վիրավորվել է, 9 մարդ նախկինի պես համարվում է անհետ կորած:
<Ուրսուլա> թայֆունը Ֆիլիպինների տարածք է հասել դեկտեմբերի 24-ի երեկոյան եւ հորդառատ անձրեւներ ու փոթորիկ քամի է բերել անտիկե, Մինդորո, Պալավան, Աքլան եւ Ռոմբլոն Նահանգներում գտնվող արշիպելագի կենտրոնական հատված: Թայֆունը վնասել է շուրջ 2 հազար տուն եւ 55 դպրոց, 150 քաղաքներում էլեկտրամատակարարումն անջատվել է: Գրեթե 44 հազար մարդ տարհանվել է։ Վնասվել է «Կալիբո» միջազգային օդանավակայանը, թեեւ իշխանությունները արդեն սկսել է վերականգնել օդային հաղորդակցությունը, ինչպես նաեւ՝ էլեկտրամատակարարումը։