Գրադարանի փոխարեն` սգո սրահ
Արխիվ 16-20«Իրավունքի» խմբագրություն է դիմել Արարատի մարզի Նշանավան համայնքի գրադարանի նախկին տնօրեն Սուսաննա Ստեփանյանը եւ ահազանգում, որ համայնքապետ Մյասնիկ Հովհաննիսյանն առանց հիմնավորման, առանց նախազգուշացման ազատել է աշխատանքից: Պատճառաբանելով, որ գրադարանի տարածքը այլեւս ծառայելու է` որպես սգո սրահ: «Ով է տեսել 10 տարի գործող գրադարանը լուծարեն եւ սգո սրահի վերածեն: Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար: Չնայած նրան, որ գյուղապետը, ով բավականին լավ կապեր ունի ուժային կառույցների հետ, փորձում է ամեն բան անել, որպեսզի ցանկացած անօրինականություն կոծկի»:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Մի կողմից` վարչապետը դռնեդուռ ընկած, գիրք է բաժանում, եւ նույն պահին ինչ-որ համայնքապետ, գրադարանը փակելով, փակում է նաեւ ընթերցանության ճանապարհը, ինչ է թե բիզնեսի օբյեկտ սարքել: Չնայած` «լավ» է անում. երկիրն էն վիճակին է, որ շատ ավելի մեծ պահանջարկ ունի սգո սրահը, իսկ գրադարանն ո՞ւմ է պետք: Միայն թե չմոռանանք, որ համայնքների նման հաստատությունները, որպես կանոն, մարզպետարանի ենթակայության տակ են: Այնպես որ, այստեղ միայն համայնքապետով գործն առաջ չէր գնա: