Անցած տարվա հունվարի համեմատ՝ գնաճը կազմել է 0,7 տոկոս. Թաթուլ Մանասերյան
Արխիվ 16-20Համեմատած անցած տարվա հունվարին՝ գնաճը կազմել է ընդամենը 0,7 տոկոս: Այս մասին տեղեկացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:
«Չպետք է չափազանցնել բացասական սպասելիքները: Կարծում եմ՝ դրանք կառավարելի են, հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ կարգավորող գործիքները տարբեր են լինում, բայց համեմատած հետխորհրդային տարածքի եւ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների, այնուամենայնիվ, ՀՀ-ում ինֆլիացիոն ֆոնը կայուն է», - շեշտեց տնտեսագետը եւ հիշեցրեց, որ միայն հարեւան Ադրբեջանում երկու բանկ է փակվել՝ հիպերինֆլիացիայի պատճառով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.