ԱՅՍ ՏԱՐԻ ԼՐԱՆՈՒՄ Է ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ 160-ԱՄՅԱԿԸ
Արխիվ 16-20Այս տարի լրանում է գեղանկարիչ, գրաֆիկ, գրքային նկարազարդող, քանդակագործ, ճարտարապետ, թարգմանիչ եւ արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը: Սուրենյանցը ապրել եւ ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ եւ հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը: Ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք, ունի դիմանկարներ եւ բնանկարներ, նրա ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետեւել է պլաստիկական ձեւի նորագույն արտահայտություններին` չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Սուրենյանցի հիմնական սկզբունքն էր. «Նկարիչը չպետք է կուրորեն արտատպի այն, ինչ ծնել է բնությունը, այլ պետք է ստեղծի իրենը: Յուրաքանչյուր նկարիչ իր «արվեստագետ ընկերների» շրջանակում իր դիրքի համար պարտավոր է յուր «ձեռագրին», որը նա պետք է փայփայի»: Վ. Սուրենյանցի 160-ամյակին նվիրված Ազգային պատկերասրահը ռուսերենով լույս է ընծայել գիտական ուսումնասիրություն, որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին:
Ներկայացրեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ