Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին՝ սահմանափակել իրենց հանդիպումները. Բելլա Լալայան
Արխիվ 16-20«Հարգելի ժողովուրդ, սա չընդունեք որպես խուճապ, բայց, արդեն խիստ մտահգովելու առիթներ կան… անհասկանալի է. եթե դպրոցները դադարեցրել են պարապմունքները, ապա ինչո՞ւ մնացած մարդաշատ միջոցառումները չեն արգելվում… Այս օրերին Արցախում ՝ քարոզարշավի շրջանակներում, հանդիպումներ են... Այդ հանդիպումներին, ըստ էության, մասնակցում են նաեւ դպրոցականների ծնողներ… Եվ ուրեմն, կասե՞ք, որտեղ է տրամաբանությունը… դպրոցը փակել, բայց աշակերտների ծնողներին թույլ տալ հավաքների մասնակցե՞լ: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, եթե գտնում եք, որ այդ հանդիպումները վտանգ չեն պարունակում, ապա ուրեմն՝ դպրոցների դասերն էլ են անվտանգ... Կողմորոշվեք՝ կամ ընդհանարպես, արգելեք բոլոր մարդաշատ հավաքները, խմբային միջոցառումները, այդ թվում՝ դասերը /դե կինո, թատրոն չունենք/, կամ անհեթեթություն է դասերը ժամանակավոր դադարեցնելու որոշումը՝ նախընտրական «ջերմ» հանդիպումների ֆոնին… Ամեն դեպքում, կանխարգելիչ միջոցառումներն ավելի ճիշտ են, քան հետո արձանագրված դեպքերի դեմ պայքարելը…», - այս մասին գրում է Արցախի նախագահի թեկնածու ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԸ եւ տեղեկացնում, որ աշխարհի 117 երկրներում արդեն կորոնավիրուսի վարակակիրներ են արձանագրվել, վարակակիրների թիվը արդեն 140 000 -ին է մոտենում:
Բելլա Լալայանը շեշտում է, որ տարածաշրջանը եւս ախտահարված է այդ վիրուսով. «Իսկ Հայաստանում անեկդոտներ ենք հյուսում, ձախ ուսի վրայով թքում վիրուսի վրա, պաչպչվելու պահք հայտարարում եւ ընդամենը… Իսկ Արցախում՝ մոլեռանդորեն պաչպչվում թեկնածու-ընտրող, ընդ որում՝ պաչպչում են նաեւ իրենց դիմավորող դպրոցականներին, որոնց դասերը դադարեցրել են, որ հնարավորինս քիչ լինեն դրսում... Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին՝ սահմանափակել իրենց հանդիպումները եւ բավարարվել եթերի կամ համացանցի տված հնարավորություններով»: