Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»

«Լույս» Հիմնադրամի առաջարկությունը կառավարությանը` «Կենսաբանական պաշտպանության միջազգայինկազմակերպություն ստեղծելու» նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ

Արխիվ 16-20

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ ժամանակակից աշխարհը մեծ մասամբ պատրաստ չէր այս մարտահրավերին՝ հարկավոր է մտածել համապատասխան միջոցառումների մասին, որոնք թույլ կտան նմանատիպ կենսաբանական սպառնալիքներին արձագանքել ավելի պատրաստված և կազմակերպված ձևով։

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ ժամանակակից աշխարհը մեծ մասամբ պատրաստ չէր այս մարտահրավերին՝ հարկավոր է մտածել համապատասխան միջոցառումների մասին, որոնք թույլ կտան նմանատիպ կենսաբանական սպառնալիքներին արձագանքել ավելի պատրաստված և կազմակերպված ձևով։Նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածումն ու երկրների մեծ մասի կողմից դրան համարժեք արձագանքելու անկարողությունը, հախուռն գործողություններն ու միմյանցից խիստ տարբերվող որոշումները ցույց տվեցին գլոբալ համաճարակների դեպքում աշխարհում անհրաժեշտ մեխանիզմների բացակայության լուրջ հետևանքները։ Միայն ժամանակը ցույց կտա, թե որ երկրների գործողություններն են եղել առավել արդյունավետ, սակայն ակնհայտ է, որ ընդհանուր մեխանիզմների առկայությունը թույլ կտար էականորեն մեծացնել այդ ջանքերիարդյունավետությունը։

Այժմ միջազգային փորձագետները դժվարանում են կանխատեսել, թե որքան ժամանակ կտևի նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածումը և ինչ փոփոխությունների կենթարկվի այն։ Կրկնակի վարակման դեպքերը թույլ են տալիս ենթադրել, որ համավարակը կարող է շատ ավելի երկար մնալ ակտիվ փուլում, քան ի սկզբանե կարելի էր կանխատեսել։ Միաժամանակ անհայտ են մնում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման և զանգվածային օգտագործման ժամկետները նշվում է մեկ տարվա և նույնիսկ ավելի երկար ժամկետների մասին։ Սա նշանակում է, որ առնվազն մոտակա ժամանակաշրջանում կորոնավիրուսի համաճարակը շարունակելու է մնալ աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը, ուստի այս և նմանատիպ այլ մարտահրավերներին դիմակայելու գլոբալ մեխանիզմների ստեղծումը դառնում է անհրաժեշտություն։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ կարող է հանդես գալ ՄԱԿ-ի հովանու ներքո կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկությամբ։

Որպես նմանատիպ կառույցի օրինակ կարող է դիտարկվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ)։ Եթե ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը միջուկային զենքի տարածման կանխարգելումն ու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ապահովումն է, ապա պայմանականորեն այսպես կոչված «Կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպության»(ԿՊՄԿ) առաքելությունը կարող է լինել կենսաբանական զենքի տարածման կանխարգելումը, գլոբալ համաճարակների դեմ արդյունավետ պայքարն ու միջազգային համագործակցությունը, կենսաբանական մշակումների թափանցիկության և խաղաղ բնույթի երաշխավորումը։ Ուշագրավ է, որ դեռևս 1925թ․-ին ընդունված «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիան, որին միացել են աշխարհի ավելի քան 180 պետություններ, թեև արգելում է կենսաբանական կամ տոքսիկ զենքի արտադրությունը, կիրառումն ու տարածումը, սակայն այն վերահսկելու մեխանիզմների բացակայությունը կասկածի տակ է դնում այս կոնվենցիայի արդյունավետությունը։ Մինչդեռ միջուկային զենքի չտարածման տեսանկյունից ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ստեղծվել են քիչ թե շատ գործուն մեխանիզմներ։

Այսպիսով, ստեղծվելիք նոր կազմակերպությունը կարող է հիմնվել «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի վրա և ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային կենսաբանական անվտանգության, կենսաբանական զենքի և համավարակների տարածման կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Նոր կառույցին կարող է տարբեր երկրներում մոնիթորինգ անցկացնելու, կենսաբանական հետազոտություններ իրականացնելու, կենսաբանական լաբարատորիաների գործունեությունը վերահսկելու լիազորություն տրվել՝ ՄԱԳԱՏԷ-ի օրինակով։

Բացի այդ, կառույցը պետք է ունենա տարբեր երկրների բարձրակարգ մասնագետներից բաղկացած աշխատակազմ, որը ի վիճակի կլինի մշակել կենսաբանական անվտանգության ապահովման հստակ գործիքակազմ, վերահսկել աշխարհում համաճարակային իրավիճակը, ձեռնարկել կենսաբանական սպառնալիքների կանխարգելման, դրանց առաջացման դեպքում համակարգված արձագանքման միջոցառումներ։ Կազմակերպությունը կարող է սերտորեն համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, ինչպես նաև հաշվետու լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային։

Կառույցի առկայությունը թույլ կտա մշակել և ներկայացնել միջազգային համաճարակների պարագայում աշխարհի բոլոր երկրների համար վարքագծի և գործողությունների ընդհանուր կանոններ, ինչը թույլ կտա խուսափել այնպիսի հախուռն միջոցառումներից, որոնք այսօր աշխարհը կանգնեցրել են համաշխարհային լուրջ տնտեսական, քաղաքական ճգնաժամի առջև՝ միևնույն ժամանակ չերաշխավորելով մի շարք երկրների կառավարությունների կողմից ձեռնարկված քայլերի արդյունավետությունը։

Բացի այդ, կենսաբանական մշակումների վերահսկելիությունը թույլ կտա կանխարգելել կենսաբանական զենքի տարածումը, որը կարող է հանգեցնել նոր գլոբալ համաճարակների առաջացմանը։

Այսօր մի շարք երկրներ միմյանց մեղադրում են տարբեր կենսաբանական զենքեր ստեղծելու և դրանք կիրառելու մեջ։ Նման քննարկումներ եղել են նաև նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված՝ այդ թվում Իրանի Իսլամական և Չինաստանի Ժողովրդավարական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար մտահոգություն է հայտնում հետխորհրդային տարբեր երկրներում ԱՄՆ աջակցությամբ գործող կենսաբանական լաբարատորիաների կապակցությամբ՝ դրանք դիտարկելով որպես կենսբանական զենքի արտադրման հնարավոր օբյեկտներ։ Այսինքն,կենսաբանական պաշտպանության միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջարկը կարող է հավանության արժանանալ նախ և առաջ ՉԺՀ-ի, Իրանի, ՌԴ-ի կողմից, հետևաբար հարկավոր է առաջարկի շուրջ խորհրդակցություններ սկսել այս երկրների ներկայացուցիչների հետ։

Առաջարկվող կառույցը կարող է կարևոր դերակատարություն ստանձնել նաև աշխարհում առկա մի շարք հակամարտությունների ընթացքում կենսաբանական զենքի կիրառումը կանխարգելելու, հակառակորդի շրջանում համավարակների միտումնավոր տարածումը կամ, միջազգային կենսաբանական համաճարակներից օգտվելով, ռազմական ագրեսիա նախաձեռնելու փորձերը զսպելու տեսանկյունից։ Այս առումով կարևոր նախադրյալներ են ստեղծում նաև հակամարտությունների վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները և դրան մի շարք երկրների աջակցությունը։

Ստեղծվելիք կառույցը կարող է դիտարկել նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան համաշխարհային կենսաբանական ճգնաժամերի ժամանակ վերանայել տարբեր երկրների միջև առկա սահմանափակումներն ու պատժամիջոցները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել համավարակի դեմ պայքարը։ Հավանաբար այս գաղափարը նույնպես հավանության կարժանանա նման սահմանափակումներից տուժող մի շարք երկրների կողմից։

Կարելի է դիտարկել նաև ՄԱԿ-ի հովանու ներքո կառույցի մեկ այլ՝ գործառույթների տեսանկյունից ավելի ընդլայնված մոդել, որը կզբաղվի ոչ միայն կենսաբանական անվտանգությամբ, այլև կապահովի բնական և տեխնածին աղետների ժամանակ աշխարհի պետությունների գործողությունների համակարգման և պատշաճ արձագանքման մեխանիզմներ։

Ներկայումսբնական և տեխնածին աղետների ժամանակ նույնպես բացակայում են պետությունների գործողությունները համակարգող հստակ մեխանիզմներն ու դրանցով զբաղվող կառույցները, որի արդյունքում հաճախ այդպիսի աղետներին բախվող պետություններին տրամադրվող օգնությունը նույնպես կրում է հախուռն բնույթ։ Որոշ դեպքերում, տարբեր հանգամանքներից կախված, այդպիսի օգնության տրամադրումը նույնիսկ անհնար է լինում հենց անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով։ Բացի այդ, հենց Հայաստանի 1988թ.-իօրինակը ցույց է տալիս, որ բնական աղետների ժամանակ երկրները կարող են հայտնվել էլ ավելի բարդ դրության մեջ լ, եթե գտնվում են պատերազմական իրավիճակում։ Այս հարցերով զբաղվող հատուկ կազմակերպության առկայությունը կարող էր ոլորտում որոշակի կարգ ու կանոն հաստատել՝ զսպելով նման աղետների թիրախում հայտնված պետությունների՝ կրկնակի փորձության ենթարկվելու ռիսկերը։



Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода