Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվել Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Մոսկվացուն դանակահարած Ադրբեջանի քաղաքացու տանը 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար է հայտնաբերվել Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավի Մարալը նշանվել է. Տեսանյութ Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Օրվա խորհուրդ. Ապրիլի 19 Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Մոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել

«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

«Լուրջ եւ վտանգավոր ժամանակներ ենք ապրում»,- «Իրավունքի» հետ զրույցում մեր օրերի լավագույն բնութագիրը տվեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, «Ակունք» ազգագրական համույթի անդամ, Արցախի այա` ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ: Թեպետ, Հայաստան հասած թագավարակը անժամկետ հետաձգել է իր եւ «Ակունքի» մի քանի նախագծեր ու ծրագրեր, այդ թվում եւ իր ծննդյան 65-ամյակը, սակայն, մեր զրուցակցի համար հոգ չէ, կարեւորը անկորուստ հաղթահարենք այն: Այնուամենայնիվ, դրա համար առաջարկում է ազգային ճիշտ երգ ու երաժշտությամբ պայքարել վիրուսի դեմ:

«ԳՈՒՑԵ ՍԱ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ, ՈՐ` ՄԱՐԴԻ՛Կ, ՁԵԶ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵՔ, ՄԻ՛ ԱՂՏՈՏԵՔ ՇՐՋԱՊԱՏԸ»

- Տիկին Ասրյան, մշակութային հաստատություններն ու ոլորտի ներկայացուցիչները, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այս մեկ ամսվա ընթացքում, իրենց հանդիսատեսի կամ արվեստի երկրպագուների հետ կապը պահպանում են առցանց տարբերակով: Այս դադարի ընթացքում Դո՞ւք ինչպես եք վարվում:

- Օնլայն տիրույթում, ես հաճախակի իմ ելույթներն եմ տեղադրում` տարբեր համերգներից: Ինչպես նաեւ, «Ակունք» ազգագրական համույթի տեսանյութերն ենք յուրաքանչյուրս մեր տիրույթում ներկայացնում, որպեսզի մեր ազգագրական երգ ու պարով զբաղեցնենք այս օրերին հարկադրաբար տանը նստած մեր հայրենակիցներին եւ հաճելի ժամանակ պարգեւենք նրանց: Ի դեպ, նախորդ տարի լրացավ «Ակունքի» հիմնադրման 45-ամյակը, որը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվեց Տարվա լավագույն խումբ, ինչի համար շնորհակալ ենք: Այս տարի ծրագրել էինք համերգներով շրջագայել Հայաստանի բոլոր շրջաններում, սակայն այս վիրուսային իրավիճակը մեզ թույլ չտվեց: Բայց ոչինչ, սա ժամանակավոր է, կանցնի, եւ մեր բոլոր ծրագրերն ի կատար կածենք` Հայաստանի մարզերով եւ իհարկե` նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է ազգային երգ ու պար, դրա համար ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ աշխարհով պետք է ներկայացնենք մեր հայկական ազգային երգն ու պարը: Ի դեպ, այս տարի` ապրիլի 9-ին լրանում է իմ ծննդյան 65-ամյակը, որն էլի պատրաստվում էինք մեծ շուքով տոնել: Ամեն ինչ պատրաստ էր, բայց այս վիրուսը կրկին ստիպեց, որ հետաձգենք:

ՎԻՐՈՒՍԸ ԽԱՓԱՆԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

- Այսինքն` թագավարակը խափանեց նաեւ Ձեր եւ «Ակունքի» ծրագրե՞րը:

- Այո, բայց ոչինչ, տարվա ընթացքում կտոնենք, կարեւորը` այս վիրուսը հեռանա մեր ժողովրդից, որ կրկին սկսենք հանգիստ ապրել: Այս վիրուսը այդքան էլ վախենալու չէ, միգուցե սա պե՞տք էր, որ մեր Երկիր մոլորակը հանգստանա: Մարդիկ այնքան են չարացել,  իրար վիրավորում են, իրենց անկարգ են պահում, վնասում են բնությունը, բնությանը հակառակ են գնում... Գուցե սա ահազանգ էր, որ մարդի՛կ, ձեզ կարգի հրավիրեք, մի՛ աղտոտեք շրջապատը: Զարմանում եմ, երբ փողոցով քայլելիս տեսնում եմ աղբ են նետում,  մեր ազգաբնակչությունն իրավունք չունի մի փոքրիկ թուղթ կամ արեւածաղկի սերմը թափելու այգիներում եւ քաղաքի փողոցներում: Համենայնդեպս, ես որքան տեսնում եմ, նկատողություն եմ անում, ընդունեն, թե` ոչ, բայց տասից հինգն ինքն իր մեջ ընդունում է: Այդ վիրուսները հենց կեղտոտությունից են առաջանում, այ, հենց սկզբից պետք է մաքրություն պահպանեինք, ոչ թե գար` նոր սկսեինք դրա դեմն առնել:

«ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՔ` ԱՌՈՂՋ ԿԼԻՆԵՔ»

- Տիկին Ասրյան, մարդկությունն իր պատմության ընթացքում բազմաթիվ ճգնաժամեր ու համաճարակներ է տեսել, որպես «Ակունքի» վառ ներկայացուցիչ, հայ մշակույթում` մեր ազգային երաժշտության մեջ, ունե՞նք գործեր, որ մեր նախնիները հենց այդ երգով, երաժշտությամբ կամ` պարով են պայքարել համաճարակի դեմ:

- Ընդհանրապես երգը եւ երաժշտությունն ինքնին պայքար է: Մարդը որքան էլ նեղված կամ անտրամադիր լինի, երգի ու երաժշտության շնորհիվ լցվում է դրական լիցքերով ու առողջանում է: Երգը բուժիչ հատկություն ունի: Մենք` երաժիշտներս, նույնպես բժիշկներ ենք, ոգու բժիշկներ ենք, քանի որ երգ ու երաժշտությամբ մարդու ոգին նույնպես բուժվում է: Լավ երաժշտություն լսեք, տեսեք, որ առողջ կլինեք, ու բոլոր նեղություններն ու խնդիրները ձեր կողքով կգան ու անց կկենան:

«ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԵՆ ԱԶԳԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ»

- Այսօր, մեր իրականության մեջ, մշակույթում տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում, մերժվում են ազգայինն ու հայկականը` շեշտելով, որ դա հին է: Իսկ այսօրվա ժամանակակից մշակույթում էլ վտանգավոր ուղղություններ ենք տեսնում...

- Ազգը ճանաչում են մշակույթով ու լեզվով: Եթե մշակույթ չունեցանք, ուրեմն` ազգի պատկեր չենք ունենա: Ամեն մշակույթը կարեւոր դեր ունի իր ազգի համար: Ինչպե՞ս ենք ճանաչում այլ ազգերին, հենց իրենց մշակույթի շնորհիվ: Դարերի խորքից եկած մեր մշակույթը պետք է անպայման պահպանենք, ինչն էլ իհարկե «Ակունքն» անում է` պահպանում եւ փոխանցում է հաջորդ սերնդին: Ոչ միայն մշակույթը, այլ բոլոր ազգային արժեքները պետք է պահենք, պահպանենք, քանի որ դրանով է ազգը պահպանվում եւ ճանաչվում: Ազգագրական խումբն ինքնին ազգային մշակույթ է, եթե նա չներկայացնի հայկական երգն ու պարը, ապա  ինչպե՞ս կապացուցենք, որ մենք հայ ենք: Ամեն մի հայ պարտավոր է պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը: Բայց համոզված եմ, որ մեր հայ ժողովուրդն այնքան գիտակից է ու խելացի, որ կպահպանի իր մշակույթը:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ` ՉՎԻՐԱՎՈՐԵՆՔ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՍ»

- Որպես Արցախի այա, այս խառնակ օրերին, ի՞նչ կոչով կդիմեք մեր հանրությանը:

- Ողջ հայությանը` Սփյուռք, Հայաստան, Արցախ, եղեք առողջ ու միասնական: Պատերազմի ժամանակ բոլորս միասնական էինք, հիմա էլ պետք է միասնական լինենք: Իսկ Արցախում, այս իրավիճակում եւս եղեք միասնական ու հանդուրժող, ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Իսկ մեր այսօրվա իշխանությանն էլ հորդորում եմ, խնդրում եմ չվիրավորենք մեկս մյուսիս, այլ  միասնական կառուցենք մեր հայրենիքը: Ինչպես նաեւ` հին իշխանություն, թե` նոր իշխանություն, թող իրար հետ համագործակցեն, Հայաստանը կառուցելու ամենալավ արդյունքը կլինի` մեր ազգի ու պետության համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Մոսկվացուն դանակահարած Ադրբեջանի քաղաքացու տանը 44 մլն ռուբլի և 300 հազար ԱՄՆ դոլար է հայտնաբերվելՔանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՄոսկվայի 24-ամյա բնակչին սպանած ազերի Աբասովի տանը մեծ գումարներ են հայտնաբերել«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՆիկոլին հեռացնելուց հետո՝ մեր ազգը դառնալու է աշխարհի ասիչը. Կարեն ՍողոմոնյանՈչնչացվել է Դնեպրոպետրովսկի երկաթուղային կայարանըՈւկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է ՕչերետինոնՄարտական ​​առաջադրանքն ավարտելուց հետո կործանվել է Տու-22 հրթիռակիրը«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Չի կարող հիվանդ երկրում առողջ կինո լինել. ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆԶանգվածային հրթիռային հարված ՈւկրաինայինԻսրայելը հարվածե՞լ է Իրանին, մնում է անորոշ (Տեսանյութ)Իրանական արժանահավատ աղբյուրները դեռ չեն հաստատում Իսրայելի կողմից Իրանին հարվածելու փաստըԱմերիկացի պաշտոնյան ABC News-ին ասել է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանի թիրախինԻրանի Սպահան քաղաքի մոտակայքում պայթյուններ են«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода