Iravunk.com | ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՅՈԹ ԵՐԳ ՈՒՆԵՆ, ՅՈԹՆ ԷԼ ԻՐԵՆՑ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանով ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա «Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան «Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին» ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով Անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան

ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՅՈԹ ԵՐԳ ՈՒՆԵՆ, ՅՈԹՆ ԷԼ ԻՐԵՆՑ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 16-20

Թե ուր եւ ինչքան գումար է գնում կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, ոչ մի կերպ չի հաջողվում պարզել: Հենց երեքշաբթիԻրավունքի» կոնկրետ տրված հարցին, թե կրթության եւ այլնի նախարարությունը ինչքան գումար է ծախսել հեռահար կրթությունը կազմակերպելու համար, վերոհիշյալ նախարարության փոխնախարարը երկար-բարակ փիլիսոփայելուց հետո այդպես էլ չպատասխանեց ու չնշեց որեւէ թիվ:

Թե ինչ է կատարվում Առողջապահության նախարարությունում, ի՞նչ գումարներ են ծախսվում, ո՞ր ուղղությամբ, ինչքա՞ն գումար է ստացվում որպես օգնություն արտասահմանից, ինչպե՞ս են բաշխվում նվիրատվության կարգով Առողջապահության նախարարությանը տրված գումարները, ոչ ոք չգիտի, ինֆորմացիան փակ է, եւ դա արդեն իսկ կասկած է առաջացնում: Բոլոր դեպքերում խոսել իշխանությունը զավթած նիկոլական խունտայի ֆինանսական թափանցիկության մասին, որեւէ առիթ չի տրվումՄյուս կողմից` նիկոլականներն անընդհատ խոսում են իրենց աշխատավարձերից եւ պարգեւատրումներից: Ու թեեւ առաջներում, այսինքն` իբր կոռումպացված իշխանությունների ժամանակ պարգեւատրումը տրվում էր ընդամենը տարեկան կարգով մեկ անգամ, ապա այսօր տրվում է ամեն ամիս, դրան գումարած` մի հատ տարեկան, դրան գումարած` մի հատ արտահերթ, այսինքն` 14 անգամ տարվա ընթացքում ոչինչ չանող, շատ անգամ անգրագետ եւ հիմնականում բութ չինովնիկները (իբր թե օրինական կարգով) թալանում են ժողովրդին: Բայց իրենց ամեն ինչ քիչ է: Երբեք որեւէ ազգօգուտ նախաձեռնությունով չառանձնացած Լենա Նազարյանը ժողովրդին հայտնի է միայն նրանով, որ նախորդ ԱԺ ամբիոնում սայլուտ էր վառել եւ ծուխը գցել էր ԱԺ դահլիճով մեկ, իսկ ներկայիս ԱԺ-ում` այս ծանր կորոնային օրերին, խոսում էր, թե իրենց աշխատավարձը քիչ է, եւ նա այդ աշխատավարձով չի պատրաստվում նվիրվել հայ ազգին եւ ծառայել հայոց պետականությանը: Թեեւ դրա ծառայածը ինչ պիտի լինի...

Աժ նախագահի մեկ այլ տեղակալ` Ալեն Սիմոնյանը, այս ծանր օրերին, երբ մարդիկ ցամաք հաց չունեն իրենց երեխաներին տալու, խոսում է, թե 700-800 հազար դրամը, որը ստանում են իրենց` հիմնականում անբան ու պոռոտախոս պատգամավորները` քիչ է: Ընդ որում, նույն Ալենի ու Լենայի վրա պետությունը ամսական ծախսում է ավելի քան 2 մլն դրամ, իսկ եթե սրանք նաեւ մեկնում են գործուղումների, ապա` կրկնակի, եռակի ավել: Եվ սրանց անընդհատ քիչ է ու քիչ, ոչ մի կերպ չեն կշտանում: Ալեն Սիմոնյանը նույնիսկ հայտարարեց, թե իրենք, «ի տարբերություն նախկինների` օլիգարխների իշխանություն» չեն: Դե, նախկիններից կախվելը Ալեն Սիմոնյանի ու իր խղճուկ թիմակիցների միակ եւ ամենօրյա սիրելի զբաղմունքն է, քանի որ այս իշխանությունները երկու տարի ժողովրդին թալանելուց բացի ուրիշ որեւէ միտք կամ գաղափար այդպես էլ չկարողացան առաջ քաշել: Ինչ վերաբերվում է օլիգարխներին, ապա նախորդ իշխանության բոլոր օլիգարխները հլու-հնազանդ եւ ավելի մեծ եռանդով ծառայում են Նիկոլին ու իրա կնոջը` սկսած «զոնտիկ» բռնելուց, վերջացրած տարբեր ֆոնդերին ու ոչ միայն ֆոնդերին փողեր լցնելուց: Եվ վերջապես Ալեն Սիմոնյանը լավ կլիներ օլիգարխներից չխոսար, թե չէ միանգամից հիշում ես իր հովանավոր Խաչիկ Սուքիասյանին (հայտնի է որպես Գռզո): Այնպես որ, եթե նախկինների ժամանակ կային Լֆիկ ու ՍԱՍ-ի Արտակ, ապա այսօր իշխանությանը հովանավորող եւ սատարող օլիգարխների շարքը ընդլայնվել էԶարմանալի բան է ասում նաեւ Ալենը իր թիմակիցների մասին. «Ոնց երկու տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա էլ եւս շատ մարդիկ էդ վիճակում են»: Դատելով նույն Ալենի ու այլ պատգամավոր-պատգամավորուհիների հագուկապից` քշած ավտոմեքենաներից, դղյակ-դաչաներից ու նախակորոնավիրուսային շրջագայություններից, ասել, թե սրանք այսօր աղքատ են, կնշանակի գերազանցել ստախոսությամբ անգամ Նիկոլին: Եվ երբ Ալենը ասում է, թե հիմա շատ մարդիկ աղքատ են, հավանաբար խոսում է իրենց ընտրող այն միամիտների մասին, ում նրանք ամեն օր  անամոթաբար թալանում են: Ինչ վերաբերում է երկու տարի առաջ պատգամավորիկների եւ ուհիների աղքատ լինելուն, ապա շատ ավելի վատ է, որ ընդամենը երկու տարվա մեջ սրանք այդքան լպիրշացան: Թեեւ գուցե մեկ-երկու հոգի էլ 2 տարի առաջ աղքատ էին, սակայն շատ-շատերն էլ լավ էլ տռզում էին տարբեր արեւմտյան գրատներով կամ օլիգարխների տված վճարներովԵրեւի թե Ալենի խեղճ-խեղճ խոսքերի ամենավառ ապացույցն է իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի ավտոմեքենայի ու ցոփ կյանքի վերաբերյալ լուսանկարները ցնցել էին ամբողջ հանրությանը: Բոլոր դեպքերում պատգամավորիկները եւ հատկապես` ուհիները իսկապես նեղվելու առիթ ունեն: Նրանց երեք ամսվա պարգեւավճարները պատրաստվում են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին: Նախ`այդ ֆոնդի ծախսերը Արսեն Թորոսյանը ոչ մի կերպ չի բացում, եւ երկրորդ` այդ ինչո՞ւ պորտաբույծ քաղաքապետարանը, կամ Նիկոլի աշխատակազմը, կամ էլ կառավարությունը ստանում են իրենց պարգեւավճարները, իսկ օրնիբուն «աշխատող» պատգամավորիկներն ու հատկապես` ուհիները չպետք է ստանան... անարդար է: Եվ երեւի թե կարելի է հասկանալ Լենային, որ այսպիսի մանր-մունր գումարներով նվիրվել չի կարողանում: Իզո՞ւր էր Լենան սայլուտ պահում ժամանակին: Նա եւ իր գործընկերները, իհարկե, այն ժամանակ պատրաստ էին նվիրվել, բայց շատ ավելի լուրջ եւ մեծ փողի դիմաց:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода