ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՕՆԼԱՅՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արխիվ 16-20Այսօր տեղի կունենա Դոնբասյան հակամարտության կարգավորման հարցով Նորմանդական քառյակի օնլայն հանդիպումը։ Հանդիպմանը, հիշեցնենք, որ մասնակցում են՝ Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ըստ հայտարարության, նախատեսվում է քննարկել Մինսկյան միջոցառումների համալիրի եւ Փարիզյան գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքը, որոնք կայացվել էին անցյալ տարվա դեկտեմբերին։ Նշենք, որ ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդ հանդիպումից որեւէ ակնկալիք չունի՝ հակամարտության գոտում ուկրաինական կողմի գործողությունների պատճառով։