Iravunk.com | Ես պարտական եմ իրեն, որ ինձ չեն վերացրել. Քոչինյանը՝ Մարուքյանի պապի մասին
Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը

Ես պարտական եմ իրեն, որ ինձ չեն վերացրել. Քոչինյանը՝ Մարուքյանի պապի մասին

Արխիվ 16-20

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ պապը՝ Անուշավան Մեխակի Մարուքյանը:

- Անուշավան պապս գերազանց ավարտելով Լորուտի 7-ամյա դպրոցը՝ միջնակարգ կրթությունը շարունակում է Շահալիում, որտեղ ընկերանում է Անտոն Քոչինյանի հետ (ում՝ բարձր դիրք գրավելու հեռանկարը դեռեւս չէր նշմարվում, եւ նա ինչ-ինչ խնդիրներ ուներ ինչ-որ մի ավազակախմբի հետ եւ անգամ՝ 2 մահափորձի դեպք էր ունեցել): Ա. Մարուքյանը մարտահրավեր է նետում այդ խմբին եւ հայտարարում է, որ եթե նրանք հանդգնեն նման՝ փորձի, արդեն իր հետ գործ կունենան եւ հարթում է կոնֆլիկտը…Առաջ անցնելով՝ նշեմ, որ հետագայում եւս՝ Մարուքյանը պայքարել է նման բանդաների դեմ, ովքեր փորձել են /խանութ-պահեստ կտրել/ խանգարել նրա գործունեությանը, քանի որ միլիցիան դեռեւս անզոր էր նրանց դեմ պայքարելու... Այսպիսով՝ նա ավարտում է միջնակարգը, ապա ծառայում բանակում, սովորում եւ ավարտում Լենինականի ՀԿ/բ/ԿԿ կոմիտեին կից՝ Լեն./կուս.-դպրոցը ու գործուղվում է Մարց գյուղ, որպես պատմա-աշխարհագրության ուսուցիչ: Իսկ հետո ամուսնանում է բարձր դասարանցի աշակերտուհի՝ Ոսկեհատ Հովակիմյանի հետ: Արդեն ծնվել էր Անուշավանի եւ Ոսկեհատի առաջնեկը՝ Վոլոդիա Մարուքյանը, երբ պապս, որպես կադրային սպա զին. վերապատրաստում է անցնում: 1940թ.-ին զորակոչվում է Անուշավանի եղբայր՝ Համբարձում Մարուքյանը, որը ծառայում է Բրեստում եւ հենց պատերազմի սկզբին՝ 1941-թ.-ին, ինչ-ինչ պայմաններում՝ գերի է ընկնում...  1941թ. հունիսի 23-ին, պատերազմը սկսելու հենց հաջորդ օրը՝ Անուշավան Մարուքյանն արդեն որպես վերապատրաստված սպա՝ զորակոչվում է ռազմաճակատ։ 

- Որտե՞ղ է կռվել եւ մինչեւ ո՞ւր է հասել Անուշավան պապը:

- Կռվել է N 89 Թամանյան հրաձգային դիվիզիայի 295 գնդում: 1942թ. մարտի 20-ին, Կերչում՝ հրազենային վիրավորում է ստացել երկու տեղից (գնդակը մտել է ձախ բազկից, դուրս եկել արմունկից եւ անցելով որովայնով՝ դուրս եկել մեջքի շրջանում): 1942թ. հուլիսի 23-ին դուրս է գրվել Կիլովոդսկի հոսպիտալից եւ զորացրվել։ Նա արժանացել է Կովկասի պաշտպանության, արիության եւ արժանապատիվ աշխատանքի պատվո մեդալների: 1942թ. հուլիսի վերջին, դեռեւս՝ չապաքինված, ձախ ձեռքը՝ դոշին կապած, փորն ու մեջքը փաթաթած՝ վերադառնում է գյուղ՝ Աթան: Ներկայանում է Աթանի կոլխոզի նախագահ Խաչատուր Մարուքյանին եւ առաջարկում իր ծառայությունը գյուղական գործերում, վերջինս՝ դժկամությամբ է ընդունում կիրթ ու երիտասարդ ուսուցչին, քանի որ նա՝ կարող էր իրեն մրցակից ու փոխարինող լինել։ Նախագահն Անուշավանին մրցակից ու փոխարինող՝ համարելու պատճառով, անընդհատ շահարկում է եղբոր գերի ընկնելը, ընտանիքին համարում է հայրենիքի դավաճան, սպառնում է աքսորել /Սիբիր քշել/։ Փորձում է հեռու պահել գրասենյակային գործերից, հանձնարարում է ամենածանր ու դժվարին գործերը, հաշվի չառնելով, որ՝ մի ձեռքը դեռ կապած է կրծքին եւ չեն ապաքինվել որովայնի ու մեջքի միջանցիկ վերքերը... Նախագահը հրահանգում է իր համախոհներին՝ վատաբանել Անուշավանին, զրպարտական բնույթի /դոսյե/ բողոք-նամակներ գրել նրա վերաբերյալ, որ աքսորի ու հեռացնի իրենից։ Այս վտանգն զգացող բարի մարդիկ՝ խորհուրդ են տալիս Անուշավանին, որ՝ ՍՄԿԿ շարքերն ընդունվելու դիմում գրի, այլապես՝ աքսորն անխուսափելի էր...

- Մի՞թե նրան աքսորում են…

- Ահա այս իրավիճակում՝ նախագահը հրահանգում է Անուշավանին, լծել սայլը եւ առանց որեւէ օգնականի /թեկուզ՝ մի տղա երեխայի ընկերակցությամբ, ով՝ կարող էր հարկ եղած դեպքում՝ մի փոքր օգնություն ցուցաբերել վիրավոր ձեռքի փոխարեն.. մենակ գնա Քլիսալլու-եկեղեցատեղի սարը եւ բերի կոլխոզի՝ աշխօրի յուղն ու պանիրը։ Մինչ այդ՝ Բողոք-նամակները հասնում են շրջկենտրոն՝ Ալավերդի եւ նամակի հետքերով՝ հատուկ հրահանգիչ են գործուղում գյուղ՝ ստուգելու բողոքների իսկությունը։ Հրահանգիչը հասնում է Աթան, հարցնում, թե՝ որտեղ է Անուշավան Մարուքյանը, նրան պատասխանում են, որ նա՝ գնացել է սարը՝ յուղն ու պանիրը բերելու։ Հրահանգիչն Անուշավանին անձամբ տեսնելու նպատակով՝ ձի է նստում եւ գնում սարը։ Անուշավանը տեղ է հասնում, սարվորները տեսնում են վիրավոր եկվորին եւ իրենք են սարի բարիքները բեռնում սայլին ու բարի ճանապարհ մաղթում։ Կես ճանապարհին՝ սայլի անիվը տեղից դուրս է գալիս, Անուշավանը հազիվ հասցնում է կանգնեցնել սայլը, մի ձեռքով ու իրանով պահելով սահող մթերքի տարաները։ Գլորված անիվը սայլի մոտ բերելով, լծի վրայից՝ հանում է մետաղյա շղթան, շղթայի մի ծայրը կապում սռնիին ու գցում վիզը, մյուս ծայրն ատամներով բռնելով, բարձրացնում է բարձած սայլը եւ առողջ ձեռքով՝ տեղը դնում սայլի անիվը, անիվը պահող մետաղյա ձողը եւս՝ տեղադրում է ատամներով բռնած, քանի որ ձեռքով պահում էր թեքված սայլից սահող կաթնամթերքի տարաները... Հրահանգիչը՝ հեռվից ականատես է լինում այդ տեսարանին եւ մոտենալով՝ ասում է. «Ափսոս, որ մի քիչ, որ շուտ հասնեի՝ կօգնեի, Անուշավանը բարձած սայլը բարձրացնելու ծանրությունից ու վերքերի ցավից՝ հազիվ զսպելով իրեն, դեմքին ժպիտ տալով՝ կատակով պատասխանում է. «Իմաստ չունի, թե չէ՝ նորից կկրկնեինք...»:  Հրահանգիչը բավարարվում է իր տեսածով եւ հասկանում, որ այդ անձնուրաց մարդուն վարկաբեկելու համար են գրվել այդ բողոքները եւ վերադառնում է շրջկենտրոն։ Մի որոշ ժամանակ անց, Անուշավանին կանչում են Ալավերդի ՍՄԿԿ շարքեր ընդունվելու դիմումը քննարկելու համար, երբ կուս. քարտուղարը նայում է գործը, չի կողմնորոշվում՝ ընդունել, թե մերժել, քանի որ գործին կից 2 երաշխավորագրից բացի, 2 բողոք-նամակ էլ կար, այդ պահին դուռը բացում է մի մարդ եւ ասում կուս. քարտուղարին, թե՝ ինչո՞ւ այդ գործն այդքան երկարեց, քարտուղարն ասում է, թե՝ չգիտեմ ինչպես վարվել, այս ընկերոջ գործի մեջ, 2 երաշխավորագիր եւ 2 բողոք-նամակ կա (անգամ՝ ազգակցից), այդ մարդը ներս է մտնում, նայում կուս. թեկնածուին ու ասում. «Ա՛յ ընկեր, էն դու չէի՞ր Աթանի սարի՝ սելվորը եւ չսպասելով պատասխանի, ասում է, ես այնպիսի անձնուրաց արարք եմ տեսել այս ընկերոջից, որ լիովին երաշխավորում եմ նրան, ընդունեք եւ վերջ»։ Ահա այս կերպ է փրկվել Անուշավան Մարուքյանի ընտանիքը՝ Սիբիր աքսորվելուց..

- Ի՞նչ էր սպասվում դրանից հետո՝ Մարուքյանների ընտանիքի գլխավորին:

- Այդ մղձավանջից՝ 17 տարի անց, երբ մերոնք արդեն Դսեղում էինք ապրում եւ պապս արդեն ներել էր այդ՝ վայ ազգականին՝ մի «աներես մարդու», որը հաճախ էր Աթանից՝ Դսեղ գալիս գործով եւ երբ նա չէր կարողանում նույն օրը ետ գնալ, գալիս էր մեր տուն՝ գիշերակացի (երեւի թե՝ «ինքն էլ էր իրեն ներել», այլապես՝ ինչ երեսով էր նա՝ մեր տուն գալիս... )։ 1943-1944թթ. Աթանում՝ Անուշավան պապը եղել է բրիգադիր։ Իսկ 1945-1947թթ. Ահնիձորում՝ կոլխոզի նախագահ։  Հրանտ Մաթեւոսյանն իր ժուռնալիսական /«թղթակիցը...»/ առաջին հոդվածներից մեկում նշել էր, որ Անուշավան Մարուքյանը զօր ու գիշեր ձիու թամբին, սար ու ձոր անցնելով՝ սրտնեղում էր ահնիձորցիների ալարկոտությունից /Խորեն Աբրահամյանի մարմնավորած կերպարը՝ «Տերը» ֆիլմի անտառապահի դերում, ինչ-որ տեղ՝ Անուշավան Մարուքյանի կերպարի արտացոլումն էր, իսկ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի «Ամենալավ հնձվորը» Հարութի Վանին՝ Անուշավան Մարուքյանի քրոջ որդին էր, ում՝ հուժկու բազուկի ուժի համբավը տարածված էր ոչ միայն Ահնիձորում, այլեւ տարածաշրջանում (բայց այնքան էր սրտից փուխ, որ կարող էր լաց լինել, ինչպես «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոս՝ Շուրիկը ճնճղուկի համար, птичку жалко...), սակայն նա՝ գրազ է գալիս, որ կարող է կոլխոզի հսկա ցուլի ճակատին բռունցքի մի հարված հասցնել եւ տապալել, որն այդպես էլ ուշքի չգալով՝ սատկում է, նա՝ իր «զոհ»-ին քարշ է տալիս մինչեւ քարափի պռունկը «քանի որ Նա՝ տանկ էր... ըստ՝ Պավլեի» եւ գցում քարափից, որ իբր ընկել է... /նրան՝ ժամանակից շուտ բանակ են ուղարկում, որպեսզի 2 ոչխարի համար դատվող՝ իր հնձվոր ընկերների ճակատագրին չարժանանա, քանի որ արդեն եկել էր նրա հոր սեւ թուղթը... իսկ իրեն՝ սպասում էր բանտը, որը՝ եւս մեկ հարված կլիներ ընտանիքին.../։ 1947-1948թթ. Դսեղ-Ալավերդի (եւ հարակից գյուղերի) միջշրջանային մսամթերման եւ առքման կայանի վարիչն է եղել, որն էլ՝ հիմք ծառայեց «Գյուղկոպ»-ի ստեղծման նախաձեռությանը։ 

1949թ. Ա. Մարուքյանի նախաձեռնությամբ՝ Դսեղում հիմնվում է Գյուղական կոոպերտիվ /Գյուղկոպ/ առեւտրական ցանցը եւ շուրջ 10 տարի, որպես հիմնադիր նախագահ՝ իր անբասիր աշխատանքի շնորհիվ, հիմնարկի օգուտների հաշվին, տնտեսում բավականին մեծ գումար եւ նախաձեռնում է Դսեղի առաջին երկհարկանի շենքի կառուցումը, որպես «Գյուղկոպ»-ի նոր գրասենյակ, քանի որ մինչ այդ՝ գրասենյակն ու պահեստները գործում էին վարձակալական հիմունքներով եւ նորակառույցը նվիրում է Դսեղի համայնքին (այդ շենքի վրա փակցված է սույն փաստը վկայող հուշատախտակ)։ Ա. Մարուքյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն դսեղցիների, այլեւ՝ Թումանյանի տարածաշրջանի եւ ողջ հանրապետության մակարդակով, քանի որ կոլխոզի աշխօրից՝ անցումն առեւտրին եւ փող-ապրանք-փողն իր նախաձեռնությամբ էր իրականացվել եւ տարածվել շրջակա՝ տասնյակ գյուղերում (մինչ այդ գյուղաբնակներն անձնագիր չունեին՝ չկար փող եւ տեղաշարժի հնարավորություն...): Անտոն Երվանդի Քոչինյանն Ալավերդու ակտիվի ժողովում հայտարարում է, որ եթե Անուշավան Մարուքյանի պես, մի քանի նվիրյալ աշխատողներ էլ ունենայի՝ Հայաստանի կենսամակարդակը կբարձրացնեի համամիության մակարդակի...

Ա. Մարուքյան իր ընտանիքով՝ շուրջ 10 տարի բնակվել է վարձով, 3 տարբեր տեղերում, երբ արդեն պարաստ էր երկհարկանի նոր շենքը, դսեղեցիները լավ իմանալով, որ նա բնակվում է վարձով բնակարանում, առաջարկել են՝ բնակվել նոր շենքում, Մարուքյանը մերժել է, ասելով, որ այն՝ պետք է լինի միայն համայնքի սեփականություն եւ«Գյուղկոպ»-ն էլ է վարձակալությամբ գործում եւ գրասենյակն ու պահեստները կտեղափոխվեն նոր շենք։ Եղել է նաեւ մեկ այլ առաջարկ, որ Մարուքյանը որտեղ ցանկանա՝ ամբողջ գյուղով նրա համար տուն կկառուցեն, բայց նա հրաժարվել է, ասելով, որ այդ դեպքում՝ ինքը չի կարողանա ղեկավարել նրանց, քանի որ կաշկանդված կլինի...  1960թ.-ին Մարուքյանը որոշում է Դսեղից տեղափոխվել Կիրովական, զավակներին՝ Բուհ ընդունվելու հեռանկարի ակնկալիքով։ 

- Հետագայում երբեւէ Քոչինյանի հետ կրկին հանդիպե՞լ է:

- 1969թ.-ին Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը Դսեղ էր եկել էր նաեւ՝ Անտոն Քոչինյանն իր շքախմբով, հեռվից նկատելով իր վաղեմի ընկերոջը, թողնում է իր շքախմբին, գալիս է Անուշավանի մոտ, երկու ձեռքով՝ ջերմ բարեւում եւ ձեռքը թիկունքին դնելով՝ առաջնորդում իր խմբի մոտ ու ասում. «Ծանոթացեք Անուշավան Մարուքյանի հետ, ես պարտական եմ իրեն, որ ինձ՝ չեն վերացրել, ձեռքս պատահական չէ՝ իր թիկունքին, այս թիկունքն է, որ ինձ թիկունք է եղել։  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:



Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода