Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Բայրամով ՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ Պուտին Փաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. Մինասյան Վտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմից Անցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔ Եվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆ Կրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնում «Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն Հարությունյան Կրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանց

​​​​​​​Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք չի մնում. Նաիրա Կարապետյան

Արխիվ 16-20

Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը, որի ժամանակ հնչած մի շարք ուշագրավ հայտարարությունների շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

- Տիկին Կարապետյան, ասուլիսի ժամանակ հետեւողականորեն Նիկոլ Փաշինյանը խուսափեց «Արցախի հանրապետության նախագահ», «արցախյան իշխանություններ» ձերակերպումներից եւ մի քանի անգամ տվեց «ընտրալ ներկայացուցիչներ» ձեւակերպումը: Ինչի՞ մասին է սա փաստում:

- Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը հասցվող հարվածի եւ վնասի չափը, երբ օգտագործում է «ընտրալ ներկայացուցիչ» արտահայտությունը: Բազմիցս այս մասին խոսվել, մանրամասնորեն ներկայացվել են սրա հետեւանքները, ավելին` Ադրբեջանում արդեն անցել են կոնկրետ քայլերի` այս արտահայտությունն ի շահ օգտագործելու: Ստացվում է, որ այս ամենն իմանալով, վարչապետը շարունակում է գործածության մեջ պահել այս արտահայտությունը: Թեզը, թե նա չգիտի վտանգի մասին, չի աշխատում: Հետեւաբար, նա կա՛մ չի գիտակցում, կա՛մ չի հավատում: Երկու դեպքն էլ կործանարար են:

- Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ, որ բանակցային սեղանի շուրջ քննարկվում են  հնարավոր բոլոր լուծումների տարբերակները: Բայց չէ՞ որ՝ առանց Արցախի՝ հենց Փաշինյանն էր ասել, որ ոչինչ չի քննարկվելու:

- Ցավոք, իրարամերժ արտահայտություններն ու էմոցիաներն անպակաս են այս երկու տարիների ընթացքում, ինչը որեւէ լավ բանի չի հանգեցնելու, հատկապես դիվանագիտական հարթակներում: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ է մտնում «բոլոր տարբերակներ» ասվածի մեջ: Սա հաղթող կողմի կեցվածք չէ: Ինձ համար խիստ վտանգավոր հնչեց Փաշինյանի պնդումը, որ նա մերժել է նախկինում բանակցվող փաստաթուղթը. եթե անգամ դա այդպես է, ապա նոր փաստաթուղթ, որ ընդունելի լինի մեզ համար, խիստ դժվար կլինի ունենալ: Սրանում կարելի է համոզվել առավել եւս ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մասնակի գաղտնազերծումից հետո:

-Վարչապետն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ ՌԴ ԱԳ նախարարի փուլային տարբերակի մասին հայտնի հայտարարությունը համապատասխանու՞մ է իրականությանը՝ այո՞, թե՝ ոչ, թեպետ նման ուղիղ հարց հնչեցրել էր «Իրավունքը», ինչը Փաշինյանի խոսնակը զգուշորեն շրջանցեց: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Լավրովին պատասխան այդպես էլ չտրվեց:

-Վարչապետը հայ-ռուսական հարաբերությունները կրկին «փայլուն» որակեց, ինչը, առնվազն, անազնիվ է սեփական ժողովրդի նկատմամբ: Այս ընթացքում մենք քանիցս ականատեսն ենք եղել Ռուսաստանի կողմից ուղարկվող չքողարկված «մեսիջների», եւ խնդիր, այնուամենայնիվ, կա: «Փայլուն հարաբերություններ» որակելուց հետո՝ ինձ մոտ լուրջ կասկած է ձեւավորվել, որ խնդիրն ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք:

-Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրները կո՞ղմ են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե՞ բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում, մասնավորապես նշելով. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում»: Փաստացի, սա նշանակո՞ւմ է, որ փուլային տարբերակն իրոք քննարկվում է, եւ Փաշինյանն ընդունում է, որ այն օգտակար չէ մեզ համար:

-Մեկ պետության ԱԳ նախարարի արտահայտությունը մեկնաբանելիս, մեկ այլ պետության գերատեսչության բացասական կարծիքը հնչեցնելն այսօրվա ասուլիսի ամենասեւ կետերից էր: Ստացվում է, որ սեփական ուժերով չի ստացվում չեզոքացնել փուլային տարբերակի եւ նրա բաղկացուցիչ դրույթների ի հայտ գալը, Հայաստանի վարչապետը դիմում է այլ ուժերի: Գուցե եւ ԱՄՆ կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանի հետ խոսել նման բառապաշարով, բայց Հայաստանի մեջբերումը համաչափ չի կարող դիտվել: Ես գտնում եմ, որ սա եւս անհետեւանք չի մնա, եւ հայ-ռուսական հարաբերությունների «փայլը» էլ ավելի կխորանա:

-Ի դեպ, պարզվեց, որ մայիսի 9-ին Պուտին եւ Փաշինյան հեռախոսազրույց տեղի չի ունեցել, որովհետեւ վարչապետը տեղում չէր, Ստեփանակերտ էր գնացել: Համենայնդեպս, այդպիսին էր Ն. Փաշինյանի արդարացումը: Ի՞նչ եք կարծում՝ սա կարո՞ղ է լուրջ պատճառ դիտարկվել դաշնակից երկրի համար:

- Հայրենական Մեծ պատերազմում մեր տարած համատեղ հաղթանակի կապակցությամբ շնորհավորելը ոչ միայն հաճելի քայլ է մեծ խաղացողների համար, այլեւ` հոյակապ առիթ եւս մեկ անգամ փաստելու երկու երկրների ժողովուրդների պատմական համատեղ անցած ճանապարհը: Չզանգահարելու համար պետք է, որ լիներ ավելի ծանրակշիռ պատճառ: Չեմ կարծում, որ ժամանակակից աշխարհում զանգ կատարելը խնդիր է:

-Վարչապետը չի հիշում, որ հայտարարել է՝ կորոնավիրուսը պինցետով հանելու եւ արաղով ախտահանելու մասին: Չե՞ք կարծում, որ սա մտահոգիչ է, որ առնվազն վաղն էլ չի հիշի, թե ինչ է բանակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ:

- Վարչապետը չի կարող չհիշել այդ եւ այլ արտահայտություններ, որոնք ոչ միայն վտանգավոր եւ անհեթեթ են եղել, այլեւ լայնորեն տարածվել եւ մինիչ օրս շրջանառվում են: Սա եւս անազնիվ է սեփական ժողովրդի հանդեպ: Եթե վարչապետը գիտակցել է, որ ոչ հարիր արտահայտություն է թույլ տվել, հրապարակայնորեն սխալն ընդունելը շատ ավելի առաքինի է, քան նման կերպով ժխտելը: Իսկ եթե իրոք չի հիշում, սա շատ լուրջ խնդիր է:

- Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Արցախի հարցում իրենից դժգոհում են ադրբեջանցիները ու իշխանության ընդդիմախոսները: Փաստորեն, Արցախի հարցում իշխանությունն ու ընդդիմությունն այլեւս միասնակա՞ն չեն:

-Արցախի հարցում միասնական է ողջ հայ ժողովուրդը, եւ սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մենք սրա ականատեսն ենք եղել 2016թ. ապրիլին, եւ սա անհերքելի է: Իսկ քաղաքական ընդդիմախոսներին ադրբեջանցիների հետ մի հարթության մեջ պատկերացնելը, ինչ խոսք, սիրո եւ հանդուրժողականության գերագույն դրսեւորում է:

- Փաշինյանն ասում է, որ եթե Արցախի հարցում լուծում լինի, անպայման կգանք ժողովրդից կհարցնենք, հո չի էղել դեպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Մինչդեռ որոշել են առանց ժողովրդին հարցնելու ՍԴ-ի հարցը լուծել՝ շրջանցելով հանրաքվեն: Այսքանից հետո՝ կա՞ որեւէ երաշխիք, որ նույնը չի կրկնվի Արցախի հարցում:

- Ժողովրդի անունն անհարկի շահարկելը տգեղ է: Նույն Արցախի հարցում ժողովրդից չեն հարցրել, երբ պետական մակարդակով սկսել է շրջանառվել «երեք ժողովրդների համար ընդունելի» անհեռանկար թեզը, երբ կազմակերպվել են փոխայցելություններ` առաջին փուլում լրագրողների: Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի եւ գիտակցի, որ ժողովուրդը պահանջատեր է: Այլապես, նրա հեռանալուն այլընտրանք չի մնում:

- Ամփոփելով վարչապետի ասուլիսը, բացի 50 տարի անց ընձառյուծի վերադարձից եւ իր տիկնոջ տուգանվելուց, որեւէ պոզիտիվ առաջընթաց արձանագրեցի՞ք:

-Այո, իհարկե` բենզինն է էժանացել: Բայց վարչապետի հետ որեւէ կապ չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇԵՂ­ՇԵ ԼՅԱ ՖԱՄՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազությանԳործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ․ Գագիկ ՍուրենյանՕրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 1717 ամյա տղային սպանել է իր կնոջը երկար նայելու համար. մանրամասներՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՀատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբՄի ամբողջ օր ջուր չի լինիՆախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին զրպարտելու էին դուրս եկել հետևյալ լեգիոներներըՀավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան Ամերիկյան աստղանավորդները, ովքեր տիեզորքում պետք է մնային 8 օր, վերադառնում են 9 ամիս անց (Տեսանյութ)Մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. Ուիտկոֆ«Ինտերը» առաջարկ ունի ԻնձագիինՁերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ ԻմամօղլունԹրամփ. Պուտինն ինձ ասաց, որ եթե ես իր ընկերն եմ, նա չէր ցանկանա ինձ թշնամի տեսնելՄԱՐՏԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Հրապարակ». Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրումԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև անցկացվող շտաբային բանակցություններին«Ժողովուրդ». ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումՄեդվեդեւ. ճաշասեղանի մոտ միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են, մյուսները` մենյուումԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում էԵվս մեկ թափանցիկ ակնարկ, որ Մոսկվան Թրամփի հետ բանակցությունները հաջողված է համարում (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինական անօդաչուները հարվածել են Կուբանում նավթի կարևոր պահեստներից մեկին«Հրապարակ». Եթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top