Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին. կան տուժածներ
Արխիվ 16-20
Մայիսի 22-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հրանտ Մ., ծնված 1996 թ․) ավտոմեքենան բախվել է գերեզմանատան պատին։