ԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYT Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ) Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. Ազարով Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս Կալուկյան Նունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը ԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է Մխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետո Արդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. Չանչարչևիչ Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային միասնություն իշխանափոխությունից երկու տարի անց, դժբախտաբար, չտեսանք. Վիգեն Յակուբյան

Արխիվ 16-20

Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ Սփյուռքում առկա տրամադրությունների շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ կուսակցության ԱՄՆ Արեւմտյան ափի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի անդամ, լոսանջելեսաբնակ դոկտոր ՎԻԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԻ հետ:

«ՈՐԵՎԷ ԿԵՑՎԱԾՔ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԽՈՒՄ Է` ՄԵՐ ՄՏԱՀՈԳ ԼԻՆԵԼՈՎ»

– Պարոն Յակուբյան, ինչպես գիտեք, Հայաստանում ներքաղաքական կյանքը խաղաղ չէ, իսկ կորոնավիրուսի վարակը տարածվում է աղետալի տեմպերով: Հետաքրքիր է` ի՞նչ տրամադրություններ կան այս ամենի վերաբերյալ Սփյուռքում:

Սփյուռքը, ինչպես հայ ժողովրդի բոլոր զավակները, սրտացավ անձկությամբ հետեւում է կորոնաժահրի ճգնաժամային կացությանը, որին նաեւ ենթակա է ինչպես Սփյուռքը, այնպես էլ ամբողջ աշխարհը: Այս առումով` որեւէ կեցվածք կամ տրամադրություն բխում է մեր մտահոգ լինելով:

Մեկ տարի առաջ Լոս Անջելեսում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Դուք հույս էիք հայտնել, որ ազգի համախմբման տեսլականը կշարունակվի ապագայում, եւ հեռու կմնանք մեր ժողովրդին տարանջատող բաժանարար գծերից` միշտ օրենքի գերակայությունը գնահատելով եւ միշտ Սահմանադրությունը ամեն ինչից բարձր դասելով£ Արդարացվեցի՞ն հույսերը:

Ճիշտ է, որ ես այդ հույսն արտահայտեցի Լոս Անջելեսում վարչապետի հետ մեր հանդիպման ընթացքում: Բայց, ցավոք, մեր վկայած ուղղությունը չհամապատասխանեց այդ հույսին, եւ համախմբման, ազգային ներուժի ու կարողականության ամբողջական օգտագործումը չդարձավ այն խարիսխը, որի վրա կարելի պետք է լիներ կառուցել մեր համազգային տեսլականը:

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՉՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՐ»

– Ժամանակին Դուք էլ նշել էիք, որ տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որը կոչեցին հեղափոխություն, պահանջատիրության, արդար կարգերի հաստատման, տնտեսական կայունության, ազգային տեսլականի նկատմամբ հանձնառության հույս է արթնացրել: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այդ ամենն այս ընթացքում կյանքի չկոչվեց, եւ ովքե՞ր էին դրա մեղավորները:

Չի կարելի եւ պետք չէ երբեք թերագնահատել ժողովրդի պահանջատիրական այն ձայնը, որը եկավ նոր սկզբի պնդումը աներկբա հաստատելու: Այդ իմաստով` ժողովուրդը ճշտեց ուղղության ուրվագիծը, ինչպես արել են մի շարք ժողովրդական շարժումներ: Այն մեր պետության համար վերընձյուղման ոսկե առիթ էր, որի միակ ուղղությունը կարող էր լինել ազգային միասնականության ձգտումը: Այդ ուղղությունը ենթադրում էր լայնախոհ, մտասեւեռուն, հեռահար տեսլական, հավաքական կարողականության համախմբում, ազգային ներուժի ամբողջական օգտագործում: Եվ այն երբեք չպետք է բացառեր անցյալի ախտերի վերացման վերաբերյալ օրինական քայլերը, սակայն այն երբեք ժողովրդական մասշտաբով չպետք է ծառայեր բաժանարար գծերի ստեղծման, սեւ ու սպիտակի բաժանման: Նույնիսկ եթե կային հոսանքներ, որոնք ինչ-ինչ պատճառով ձգտում էին երկիրը տանել այլ ուղղությամբ, երկրի պատասխանատու ղեկավարումը պետք է շրջանցեր այդ ճնշումը եւ առաջնորդվեր ազգային միասնականության տեսլականով, որը ամբողջական հաջողության եւ հաղթանակի միակ հենարանն էր: Այսօր` իշխանափոխությունից երկու տարի անց, ոմանք խոսում են հանգրվանային բնականոն ընթացքի մասին, այդպիսի ընթացքը սակայն ենթադրում է կառավարման կիրառելի մեկնակետ, որը սակայն, դժբախտաբար, չտեսանք:

Ի դեպ, ՀՀ վարչապետի հետ Ձեր հանդիպման ժամանակ, նա ասել էր, թե ՀՅԴ-ն նաեւ պետք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության առնչությամբ: Այս առումով ի՞նչ մթնոլորտ է ՀՅԴ-ում: Դուք էլ լավ կհիշեք, որ տեւական ժամանակ հետեւողական փորձում էին հակասություններ, բաժանարար գծեր տանել նաեւ հայաստանյան եւ սփյուռքյան ՀՅԴ կառույցների միջեւ:

Ինչպես պատմությունն է վկայում, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր գաղափարախոսությամբ անշեղ հետապնդողը եւ պահապանն է եղել մեր ազգային պահանջատիրությանը` բոլոր մակարդակների վրա: Այդ պահանջատիրությունը նվիրականացած է իր գաղափարախոսության մեջ, որը համախմբում է ՀՅԴ-ականներին ամենուր: ՀՅԴ-ի գոյատեւման կարեւորագույն հանգամանքներից մեկն իր ապակենտրոնացած աշխատաոճի ըմբռնումն է: Այս իմաստով` բոլոր տեսակի գնահատումներն ու վերագնահատումները բնական հոլովույթ են դաշնակցության համար` իր կառուցվածքի եւ ժողովների մեջ: Այդ հոլովույթն իր առողջ գոյությունը երաշխավորել է ավելի քան 130 տարի, հետեւաբար նվիրականացած այդ ավանդույթը ՀՅԴ էության անքակտելի մասն է: Այնպես որ, ՀՅԴ-ն երբեք հուշարարների եւ ուսուցանողների կարիք չունի: Ինչ վերաբերում է Սփյուռք-Հայաստան հարաբերությանը, այդ մասին ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակ»-ում, ինչպես նաեւ «Ասպարեզ»-ում անգլերենով անդրադարձել եմ: Միայն նշեմ, որ Սփյուռքի պատմաքաղաքական հոլովույթի ըմբռնումը կարեւորագույն նախադրյալն է հեռահար եւ կայուն Հայոց աշխարհի ստեղծման, ուր մեր ամբողջական ազգային ներուժը ի գործ կդրվի` ի սպաս մեր պետականության հզորացման:

«ՄԵՐ ԱՆԵՐԿԴԻՄԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՄՆԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

– Այսօր իրավիճակը Հայաստանում ինչպես կորոնավիրուսի պատճառով, այնպես էլ ներքաղաքական առումով բավական օրհասական է: Ոմանք պահանջում են վարչապետի հրաժարականը, ոմանք ժամանակավոր կառավարություն են ցանկանում ձեւավորել: Ըստ Ձեզ, ո՞րն է ելքը:

Այս իմաստով` ՀՅԴ Գերագույն մարմինը երկու կարեւոր հայտարարություններով հանդես եկավ, որի առանցքում մեր ներուժը ի սպաս դնելն էր ճգնաժամային այս վիճակից նվազագույն վնասով դուրս գալու համար: Ավելին` Գերագույն մարմինը կառավարությանը հանձնեց նաեւ 48 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ: ՀՅԴ բյուրոն էլ իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ` իր հանձնառությունը հաստատելով, որ պատրաստ է համասփյուռքյան բոլոր կառույցներով հանդերձ այս դժվար օրերին օգնել մեր ժողովրդի կարիքները հոգալ: Այդպես էլ արեց, բայց կարծում եմ` տեղյակ եք, որ մեր աներկդիմի պատրաստակամության արձագանքն ինչ եղավ իշխանությունների կողմից...

Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, ապա չեղարկում, ՀՀ երկրորդ նախագահի կալանք, Արցախի շուրջ փուլային տարբերակով հարցի լուծման քննարկման մասին խոսակցություններ, Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ աղմուկ եւ նահանջ պահանջատիրությունից: Ահա այն ամենը, ինչ այսօր ունենք Հայաստանում: Արդյոք այս մտահոգությունները կան նաեւ Սփյուռքում:

Այն մտահոգությունները, որոնք տագնապեցնում են Հայաստանի ժողովրդին, նույն հրատապությամբ տագնապեցնում են նաեւ սփյուռքահայության մեծամասնությանը: Այս բոլոր խնդիրների կապակցությամբ` ՀՅԴ Գերագույն մարմինն ամբողջական տեսքով եւ հստակորեն արտահայտել է իր կեցվածքը եւ ներկայացրել իր առաջարկությունները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներԱլիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.amՀիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ 3 կեղծ հաղորդագրությունը Սյունիքի ուղղությամբ hրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում․ ԱբրահամյանԱՄՆ-ում հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր․ ՍարգսյանՄարտի 17-ից 23-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարՀայաստանի դեմ տեղի է ունենում ապատեղեկատվական, քարոզչական գործողություն․ իրանագետԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներՏարադրամի փոխարժեքները մարտի 17-ինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին WTA. Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ 36-րդն էՄարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար. Իրավիճակը ՍիրիայումՄարտի 17-ին և 18-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Պուտինի հետ բանակցությունների իր պլանների մասինԵվրոպան չի կարողանում համաձայնության գալ Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ. The TelegrapՌուսներն ամբողջությամբ գրավել են Կուրսկի ճակատի վերջին բնակավայրերից մեկը` ԳուեւոնՄակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. ՄեդվեդեւՀուսիթիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրաԿրեմլը դեռ ձգձգում է ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկը. Ռուսական աղբյուր15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան«Ինտերը» հաղթեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը(տեսանյութ)Պարոնյանցիների «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը ներկայացվեց ԳավառումՈւկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի վրա«Բարսելոնան» լարված խաղում հաղթեց ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top