ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը այսօրվանից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը․ հայտարարություն
Արխիվ 16-20ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության վիզաների ծառայությունը 2020թ.-ի հունիսի 30-ից աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
«Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզա) դիմումները հետևյալ կատեգորիաների համար` ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (> 90 օր) հաստատվի Ֆրանսիայում»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։