Սեւանի պարագայում մենք պատերազմի մեջ ենք. Վահագն Վարագյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20Սեւանա լիճը կրկին կանաչել է: Լճի ճահճացման վտանգների մասին վերջին երկու տարիներին եղան քննարկումներ, լսումներ, անգամ խորհրդարանի մակարդակով, բայց լուծում այդպես էլ չկա: Ով է դրա պատասխանատուն, «Իրավունքը» պարզեց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԻ տեսակետը:
-Միանշանակ պատասխանատուն իշխանությունն է եւ շրջակա միջավայրի նախարարությունը` նախարարի գլխավորությամբ, որը չունենք: Սեւանի պարագայում մենք պատերազմի մեջ ենք, իսկ պատերազմի դեպքում միայն պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը եւ գերագույն գլխավոր հրամանատարը չէ պատասխանատուն: Սեւանի պարագայում բոլորն են պատասխանատու, որովհետեւ անխնա ենք վերաբերվել լճին, եւ այն մեզ պատերազմ է հայտարարել: Եթե դրա հետեւանքները, ինչպիսի ֆինանսական լրացուցիչ միջոցներ եւ ջանքեր չպահանջի, այսօր չիրականացնենք, ապա վաղը մի քանի հազար անգամ ավելի միջոցներ են պետք լինելու: Ընդհուպ մինչեւ Սեւանի ճահճացման դեպքում` տարածաշրջանի ամբողջ բնակչության տեղափոխության խնդիր է լինելու« որովետեւ լրիվ էկոմիջավայրը կփոխվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Վ. Վարագյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.