ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպան Ապարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ Հետք Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին Մասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունը Էր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցությունները Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր Այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան Աբրահամյան Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են Մի քանի ժամ ջուր չի լինի

Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են

Արխիվ 16-20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները: Ա. Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանի լարվածության պայմաններում թիրախավորվել են քաղաքացիական հաստատությունները: «Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները՝ դպրոցներն ու մանկապարտեզները»,- ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ գործընկերները նույնպես համարժեք կարձագանքեն կատարվածին: Դեսպան Բանցհաֆի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տվել են համապատասխան գնահատական՝ արձանագրելով, որ միայն բանակցային խաղաղ ճանապարհով է հնարավոր հասնել կարգավորման:

Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա: Դեսպանը հայտնել է, որ այսօր կազմակերպությունը վերակազմակերպման փուլում է, այս պահին ունի 18 գրասենյակ և 53 տեղեկատվական կենտրոն, և ինքը դիմել է Թբիլիսիի կենտրոն՝
տեղեկանալու, թե որքանով է հնարավոր կենտրոն չունենալու պարագայում նույն արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել Հայաստանում:

Նախարարը բարձր է գնահատել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայ-գերմանական համագործակցությունը գիտության բնագավառում: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և հանրակրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը, որն իրականացվում է հիմնականում Սաքսոնի–Անհալթ դաշնային երկրամասի հետ համագործակցության շրջանակում: Կողմերը մեծապես կարևորել են նաև Երևանում գերմաներենի ուսուցման Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր կենտրոնի գործունեության ընդլայնման ուղղությամբ այս պահին տարվող հայ-գերմանական համատեղ ջանքերը։

Նախարարն արձանագրել է, որ այս տարվա բյուջեով առաջին անգամ միջոցներ են տրամադրվելու Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնին և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտին, և եկող տարի ֆինանսավորումը շարունակվելու է: Խոսելով մշակութային ծրագրերի մասին՝ կողմերը վերահաստատել են, որ աշնանը նախատեսված Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են և ավելի ուշ կիրականացվեն բարձր մակարդակով:

Ա.Հարությունյանը նաև իրազեկել է, որ նախատեսվում է վերանորոգել Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի սրահը: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո նախատեսվում է նաև Մյունխենի ֆիլհարմոնիայի համերգը Երևանում, ինչպես նաև «Գեղարդ» երգչախմբի ելույթը Նաումբուրգում: Կողմերը կարևորել են ինչպես Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե, այնպես և Արարատ և Նաումբուրգ քաղաքների միջև համագործակցության ծրագրերի իրականացումը:





ԵՄ հստակեցրել է՝ ինչին է ուղղված հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթըԱդրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին․ Բաքվում Թուրքիայի դեսպանԱպարանի ավագանին և դատախազությունը վիճարկում են եկեղեցիները Մայր Աթոռին հանձնելու որոշումները․ ՀետքՌուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասինՄասկը գնահատել է Լավրովի և Ուշակովի կոմպետենտությունըԷր Ռիադում շուտով կսկսվեն ռուս-ամերիկյան բանակցություններըՉեմպիոնների լիգա. Օրվա խաղերԱյդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան․ Տիգրան ԱբրահամյանԹուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել ենՄի քանի ժամ ջուր չի լինիԹրամփը չի ուզում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը և Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ․ Սուրեն ՍարգսյանԱդրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցըՇանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչԱՄՆ-ն հաճոյանում է Պուտինին․ ԶելենսկիԿյանքից զրկելու հատկանիշներով քրական վարույթ է նախաձեռնվել․ մանրամասներԵրկու հայ տղամարդ, ուշանալով չվերթից, կոտրել են օդանավակայանի ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից Նովոսիբիրսկի օդանավակայանում (լուսանկարներ)Այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը. Արտակ ԶաքարյանՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԳիտնականները փետրվարի 18-ի առավոտյան մագնիսական փոթորիկ են կանխատեսում․ ի՞նչ սպասելԵրևանում ձերբակալվել է 41 կիբեռ-հանցագործ (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները փետրվարի 18-ինՄի քանի ժամ ջուր չի լինիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶելենսկին և Էրդողանը այսօր կհանդիպեն«Իրավունք». «Հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն, և ընտրությունը մտնի փակուղի»Օրվա խորհուրդ. փետրվարի 18Ովքեր կարող են անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտիցՈւկրաինական պատերազմի ավարտի ամենաբացասական և ամենադրական սցենարներն ըստ Արեստովիչի (Տեսանյութ)Բազմաթիվ ուկրաինացի զինվորներ զոհվել կամ գերի են ընկել Կոստանդնուպոլսի «գրպանում». Ուկրաինական աղբյուրԿանադայում օդանավը վայրէջքի ժամանակ գլխիվայր շրջվել է ուժեղ քամու պատճառով (Տեսանյութ)«Հրապարակ»․ Փաշինյանը մտափոխվել է«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞ «Իրավունք». Վարդանիկը իր մոտ է հրավիրել, այսպես ասած, լավ տղերքին ու օգնություն խնդրել«Ժողովուրդ». «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտումՄասկը բացահայտել է պատմության ամենամեծ խարդախությունը. նպաստ ստացող ամերիկացիներն ավելի շատ են, քան երկրի բնակչությունը«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն«Փաստ». Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներինԱրարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով. Գագիկ ՍուրենյանԻնչ որոշեցին Փարիզում հավաքված եվրալիդերներըԻշխանությունը փնտրում է իր համար բարեխոսող Մոսկվայում. «Իրավունք»Ֆրանսիան Եվրոպային կոչ է անում հարձակողական դիրք գրավել ընդդեմ ԹրամփիՈւշակովը հայտնել է, թե ինչ են պատրաստվում քննարկել ամերիկացիների հետ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արեւմուտքը տանուլ է տվել տնտեսական մրցակցությունը, շուտով կտեսնենք, թե որքան կդիմանա. ՇաքարյանցԳիտնականները ֆիքսել են Երկրի պտույտի անսովոր արագացում. Ի՞նչ է դա նշանակումՄահացել է «Նուտելլայի հայրը»ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կինը նշել է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)Պեսկովը դրական է անվանել Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա հանդիպումը«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս14)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top