Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը կկայանա օգոստոսի 9-ին
Արխիվ 16-20Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար այս տարի կպայքարեն Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Նոան»: Վերջինս վիճակահանության արդյունքում կհամարվի դաշտի տեր:
Սուպերգավաթի հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` օգոստոսի 9-ին, ժամը` 19։00-ին։
Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։